Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020 12:18

Հայաստանի նախագահը կարծում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա

Հայաստանի նախագահը կարծում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա

Արմինֆո. Կառավարությունը պետք է հրաժարական տա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպման մասնակիցներն իրենց հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով նաև իրենց առաջարկությունները։

«Այս օրերը շատ դժվար են բոլորիս համար,-իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է խոսել ժողովրդի հետ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրը սրտում և մտքում մեծ ցավ ունի, ամեն օր իր հետ է տանում այդ ցավն ու դժվարությունը։ Այս ցավը միայն արցախցիներինը կամ հայաստանցիներինը չէ, բոլորինս է»։ Հայաստանի նախագահն ասել է, որ մինչ Մոսկվա գալն այցելել է արաբական մի շարք երկրներ, հանդիպել նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ «Յուրաքանչյուր համայնքում հանդիպելիս կիսել ենք մեր ցավը, շատերն ունեին զայրույթ, պահանջներ։ Նախագահի պարտականությունն է բոլորը լսել և կիսվել դիտարկումներով»,- ասել է նախագահ Սարգսյանը, ընդգծելով, որ ցավն ու կորուստը չափազանց մեծ են՝ ոչ միայն Արցախի մեծ մասի, այլև հազարավոր հայ երիտասարդների կորուստ, վիրավորների մեծ թիվ, տարաբնույթ հսկայական դժվարություններ։

 

Հայաստանի նախագահը վերստին շեշտել է, որ պետք է ոտքի կանգնենք, իսկ դա հնարավոր է, եթե ձեռք ձեռքի տանք, մոռանանք մեր տարբերությունները, չբաժանենք մեզ սև ու սպիտակի, հասկանանք, որ բոլորս հայ ենք, բազմամիտք, բազմագաղափար․ «Մեր բոլոր բարեկամները ցավում են, որ պատերազմում պարտվել ենք, բայց մեզ բոլորը հարգելու են, եթե դրանից հետո կարողանանք կանգնել և քայլել, այս պարտությունից քաղած մտքերով, սխալներից սովորած՝ առաջ գնանք, նորից կառուցենք երկիր, որով բոլորս հպարտ ենք, կառուցենք բանակ, որը հաղթական է լինելու»։

 

Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։ Մտահոգություններն են հայտնվել պատերազմի, դրա ընթացքի, իբրև ավարտ ստորագրված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։ Նշվել է նաև, որ ներկայիս կառավարությունը պետք է հեռանա, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ազգային աղետ է։ Ասվել է, որ անվստահություն կա կառավարության հանդեպ՝ երկիրը ոտքի կանգնեցնելու առումով, մանավանդ որ կառավարությունն ինքն էլ է ընդունում, որ սխալներ է գործել և ճիշտ չի գնահատել իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հանրապետության նախագահի՝ օրերս հնչեցրած այն առաջարկին, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն։ Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ։ Ասվել է նաև, որ պատերազմի օրերին սփյուռքն աննախադեպ համախմբվածություն ու նվիրում է ցուցաբերել և հիմա խոր հիասթափություն է ապրում, հատկապես, երբ տեսնում է, որ անորոշությունը շարունակվում է, և չկա ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր։ Տեսակետ է հայտնվել, որ կառավարության հրաժարականը և համաձայնության կառավարության ձևավորումը խթան կլինի, որ վստահությունը վերականգնվի։ Առաջարկ է հնչել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։

Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, որոնք հաճախ նաև զգացմունքային դաշտից են եղել, նախագահն ասել է, որ, գիտակցելով կորստի մեծ ցավն ու դժբախտության ահռելի չափը, հասկանում է մարդկանց զգացմունքները, զայրույթն ու քննադատությունը․ «Մեր երիտասարդներն իսկապես հերոսներ են։ Հազարավոր կյանքեր կորսվեցին, ինչը ողբերգություն է։ Մեծ թվով վիրավորներ ունենք։ Հիվանդանոցներում իրավիճակը շատ ծանր է, հիմա ոչ ոք այլևս ուշադրություն չի դարձնում կորոնավիրուսին»։ Նախագահն ասել է, որ մենք պարտություն ենք կրել մի քանի պատերազմներում։ «Նախ, ժողովրդագրական պատերազմը․ 1994 թվականի հրադադարից հետո բնակչության աճ չի եղել։ Երբ զինվորը կանգնած է սահմանին, նա անընդհատ նայում է, թե ինչ կա թիկունքում։ Եթե այնտեղ դատարկություն է, անգամ մեծ ոգի ունեցող հայ զինվորի համար դժվար է։ Պետք էր բնակեցնել այդ տարածքը»,-նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ մենք պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում․ «Ադրբեջանցիներն ու թուրքերը լրջորեն էին սրան պատրաստվել։ Այս պատերազմը շարունակվում է նաև այսօր, նրանք հարձակվում են մեզ վրա։ Մենք սրանով չենք զբաղվել, դրա համար տանուլ տվեցինք։ Հայաստանում մենք այսօր հարձակվում ենք իրար վրա՝ միավորվելու փոխարեն»։

 

Հանրապետության նախագահը նաև նշել է, որ 26 տարի առաջ մենք իսկապես ունեինք տարածաշրջանում ամենահզոր բանակը։ «Մենք բանակ կառուցեցինք կամավորներով, բայց պատերազմի վերջում ունեինք կանոնավոր բանակ։ Այն ժամանակ մեր բանակը տեխնոլոգիապես ավելի լավն էր, քան ադրբեջանականը։ Հետագա տարիներին Ադրբեջանը հսկայական գումարներ էր ծախսում հզորանալու համար, իսկ մենք դեռ ապրում էինք անցյալի փառքով, այդ իսկ պատճառով այս պատերազմում նրանք ունեին դրոններ, իսկ մենք՝ ոչ։ Հաջորդ պատերազմը լինելու է արհեստական բանականության մասնակցությամբ»։ Նախագահն ասել է, որ պետք է զբաղվել գիտությամբ, նոր տեխնոլոգիաներով, կրթությամբ՝ վերստին չպարտվելու համար։

Ամփոփելով երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է․ «Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար։ Ոչ բոլորը կվերադառնան Ղարաբաղ, մի մասը կմնա Հայաստանում, ո՞վ է նրանց մասին հոգ տանելու կամ աջակցելու։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է ընդունել, որ ճգնաժամ ունենք, իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես նախկինում էր։ Հայաստանն այլևս ուրիշ երկիր է։ Նույնիսկ ուրիշ է այն Հայաստանի համեմատ, որը կար սեպտեմբերի 27-ին։

 

Կա քաղաքակիրթ ճանապարհ՝ արտահերթ ընտրություններ, ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա։

Այս ընթացքում պետք է նաև հանրաքվե անցկացնել։ Անպայման պետք է փոխել կամ Սահմանադրությունը, կամ էլ այդ Սահմանադրությունը ավելի մարդկային պետք է դարձնել»։

 

Անդրադառնալով այն փաստին, որ ինքը մամուլից է տեղեկացել Արցախին վերաբերող եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նախագահ Սարգսյանն ասել է․ «Ես կարծում եմ, որ սա պետականության կործանում է։ Այն կործանվում էր ոչ այդ մեկ օրը, այլ տարիներ շարունակ։ Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը։ Ոչ թե այն պատճառով, որ չեմ առաջարկել կամ պնդել, այլ որովհետև այդպիսին են մեր Սահմանադրությունն ու պետությունը»։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ ներկայիս Սահմանադրության մեջ չկա զսպումների և հավասարակշռության ոչ մի լծակ․ «Յուրաքանչյուր սահմանադրություն՝ լինի դա նախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգում, պետք է ներառի հավասարակշռումներ և հակակշռումներ, զսպումների մեխանիզմներ, որ ոչ ոք՝ լինի նա նախագահ կամ վարչապետ, իր վրա չվերցնի այնպիսի որոշումների կայացումներ, որոնք ազգային են և շատ կարևոր։ Այդ ամենը պետք է հավասարակշռված լինի։ Մեզ մոտ Սահմանադրությունը բացարձակապես հավասարակշռված չէ»։

Նախագահն ասել է, որ նոր ընտրությունների անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ պետք է մտածել նաև հանրաքվեի և սահմանադրական փոփոխությունների կամ՝ գործող Սահմանադրության բարելավման մասին։ «Հավասարակշռություն պետք է լինի խորհրդարանի, կառավարության և նախագահական ինստիտուտի միջև,-ասել նախագահը՝ նշելով․ -Կարծում եմ, որ եթե նույնիսկ մենք խորհրդարանական երկիր մնանք, նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի։ Մեր երկրում բոլոր պաշտոնները նշանակում է խորհրդարանը, իսկ որտե՞ղ է հավասարակշռությունը։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ ունենք այն, ինչ ունենք»։

Ի՞նչ անել հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Նոյեմբերի 10-ից սկսած՝ ինձ մոտ եմ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Գոյություն ունի տարածք, որտեղ մենք կարող ենք հավաքվել, առաջին հերթին ես՝ որպես նախագահ առաջարկել եմ դա։ Ես շատ քիչ լիազորություններ ունեմ, սակայն նախագահությունը հենց նման օրվա համար է։ Հնարավոր է, որ այս վատ Սահմանադրության համաձայն՝ իմ դերն այն է, որ նման օրերին լինեմ այն մարդը, որը կարող է օգնել դուրս գալ այս իրավիճակից։ Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին»։

 

Խոսելով Սփյուռքի ցուցաբերած աջակցության և ընդհանրապես նրա հետ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ մեր ազգն ունի միայն մեկ սեփականություն և հարստություն՝ մենք ունենք մեկս մյուսին․ «Սակայն, Սահմանադրության համաձայն, մարդը Հայաստանի խորհրդարանի անդամ դառնալու համար պետք է ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և չորս տարի ապրի Հայաստանում։ Կարող եմ թվարկել քսան տաղանդավոր բժիշկների, որոնք կարող էին դառնալ Հայաստանի նախարարներ։ Մենք ինքներս ենք բեռլինյան պատ կառուցել Հայաստանի և Սփյուռքի միջև։ Եկել է ժամանակը՝ քանդելու այդ պատը։ Մեր Սփյուռքը դարձել է գումար ստանալու միջոց՝ գումարներ ուղարկեք, իսկ թե ինչ կլինի հետո, դրանք ինչպես կծախսվեն, ձեզ չի վերաբերում։ Մենք հասել ենք այս կետին։ Այս ամենից հետո, եթե շարունակենք նման կերպ ապրել, Աստված թող օգնական լինի մեզ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետ, նախագահը մասնավորապես նշել է․ «Մենք մշտապես մեր խնդիրների լուծումները կապում ենք ինչ-որ անհատի հետ։ Դա մեր մեջ նստած է։ Այսինքն, երբ մեկը դառնում է նախարար, ապա կարծում է, որ նախարարությունն իրենն է, և մարդիկ ևս կարծում են, որ նախարարությունն նրանն է։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ, շատ հաճախ, նախարարությունները չեն աշխատում՝ որպես ինստիտուտներ, այլ՝ աշխատում են որպես այդ մարդու սեփականություն։ Չի կարող երկիրը պատերազմ հաղթել՝ չունենալով ուժեղ ինստիտուտներ։ Պատերազմի ժամանակ բոլոր ինստիտուտներն աշխատելու են միասնական։ Դա միայն պաշտպանության նախարարությունը կամ գլխավոր շտաբը չէ, բոլորը պետք է աշխատեն։ Իսկ որտե՞ղ են մեր ինստիտուտները։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես մեզ մոտ շատ բաներ չեն աշխատում, և եթե մենք չփոխենք, դրանք չեն կարողանա աշխատել։ Ես, դուք կարող ենք վարչապետի թեկնածուներ առաջարկել, սակայն պետք չէ լուծումները կապել անհատի հետ։ Հատկապես հիմա, երբ լինելու է ժամանակավոր կառավարություն, եթե վարչապետը համաձայնի։ Այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ծրագիր ունենա, թե ինչով է զբաղվելու։

 

Ո՞վ է ուզում վարչապետ դառնալ։ Նայեք խնդիրների այս մեծ ծավալին, դա մեծ բեռ է։ Նա պետք է լինի ազնիվ մարդ, և մենք բոլորս պետք է օգնենք նրան։ Աշխարհում չկա մի այնպիսի մարդ, որը կարող է միայնակ ոտքի կանգնեցնել այս երկիրը։ Մենք բոլորս միասին պետք է այդ գործով զբաղվենք, պետք է ունենանք ծրագիր և մեր իրական բարեկամների աջակցությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի: Կա նախագահի ինստիտուտ։ Նախագահը չի ուզում վարչապետ դառնա, ես հավակնություններ չունեմ, մրցակից չեմ որևէ մեկի համար։ Ուզում եմ, որ մեր երկիրը կայուն լինի, որովհետև անկայուն երկիր նշանակելու է, որ վաղը նորից պատերազմ է սկսվելու։ Իմ դերը տեսնում եմ հետևյալում՝ օգնել մեր հանրությանը, որ այս ծանր վիճակից դուրս գանք»,-ասել է Արմեն Սարգսյանը։

 

Խոսելով ճգնաժամից դուրս գալու մասին՝ նախագահն ասել է, որ ամենակարևոր հարցը տնտեսության զարգացումն է, որովհետև մնացած բոլոր հարցերը կապված են լինելու տնտեսության հետ։ «Պետք է կառուցել ժամանակակից տնտեսություն։ Առաջին կետով ես կնշեի կրթությունը։ Ռազմական, բժշկական ոլորտները կառուցվում են կրթության հիմքով,-ասել է Հայաստանի նախագահը։ -Հայաստանը չպետք է միայն կոնյակ վաճառի, մենք պետք է նաև տեխնոլոգիա վաճառենք։ Մեր երկրի ապագան տեխնոլոգիաների, գյուղատնտեսության հետ է կապված։ Շատ կարևոր է նաև սննդի անվտանգությունը։ Պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվենք, որ մեր ուսանողները գան այստեղ սովորելու այն պայմաններում, ինչ ՌԴ քաղաքացիները, ինչպես դա արվում էր ԽՍՀՄ ժամանակ։

 

Մենք պետք է համագործակցենք բոլորի հետ։ Մեր սեփականը կառուցելու համար պետք է վերցնենք աշխարհում լավագույնը։ Այդ ամենի համար պետք է ներգրավվենք ամենալավերին, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին մտածի՝ որպես իր տան, որ մեր նոր ծրագրերը միայն բառեր չլինեն»։

 

Ամփոփելով հանդիպումը՝ նախագահն ասել է, որ այն կարևոր էր առաջին հերթին հայրենակիցներին լսելու առումով։ «Հարցերի պատասխանները պետք է տանք մենք բոլորս միասին,-ասել է նախագահը։ -Այսօր բոլորիս համար դժվար է, բոլորս միասին պետք է դուրս գանք այս վիճակից։ Հիմնական երկու բառով կարելի է դա նկարագրել՝ միասնականություն, արժանապատվություն։ Կարող ենք պատերազմում պարտվել, բայց իրավունք չունենք կորցնել մեր արժանապատվությունը։ Մեր ուժը պետք է լինի այն, որ այս դժվար պայմաններում համախմբված ձևով ոտքի կանգնենք։ Մենք լեգենդներ ունենք, և ամենավատն է, երբ սկսում ես հավատալ քո հնարած լեգենդին։ Սա հանգեցնում է նրան, որ, փոխանակ բանակ կառուցենք, հավատում ենք, որ բանակ ունենք, սկսում ենք հավատալ, որ տնտեսություն ունենք, այն դեպքում, երբ չունենք, սկսում ենք հավատալ, որ ունենք ազատ մամուլ․․․»։

 

Հանրապետության նախագահի այս խոսքին հետևել է հանդիպման մասնակիցներից մեկի արձագանքը․ «Դուք չեք պատկերացնում՝ հիմա մենք բոլորս այստեղ խոսում ենք, իսկ կես ժամ առաջ երևանյան մամուլում գրել են, որ Ձեզ եկեղեցու բակում դիմավորել են «դավաճան» վանկարկելով, և որ Ձեզ հետ հանդիպմանը գրեթե մարդ չի եկել և եկածներն էլ հեռանում են հանդիպումից»:

 

- Դուք երևի գիտեք, թե ովքեր են գրողները, -պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Փոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումըՓոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումը
Նեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձելՆեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձել
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրինՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրին
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրը
COP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESCCOP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESC
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Էսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար ԱռաքելյանըԷսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար Առաքելյանը
Էդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնըԷդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը
Գագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքումԳագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքում
Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործումՄիացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործում
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։
Հայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմներըՀայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմները
Հայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալՀայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալ
Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցըԻտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցը
Հայաստանը 2026 թվականի Դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականըablytypedՀայաստանը 2026 թվականի Դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականըablytyped
Հայաստանը նշում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերի համար ԵՄ աջակցության կարևորությունըՀայաստանը նշում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերի համար ԵՄ աջակցության կարևորությունը
ANC-International-ը հատուկ զեկույց է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասինANC-International-ը հատուկ զեկույց է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասին
Սկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակումՍկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակում
Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժինՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժին
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավարը ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստան արգելելու հարցըՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավարը ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը
Հայաստանում որմնանկարների գույքագրում կիրականացնեն եւ կգնահատեն դրանց վիճակըՀայաստանում որմնանկարների գույքագրում կիրականացնեն եւ կգնահատեն դրանց վիճակը
Նիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՆիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից TRIPP-ի վավերացումըՍամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից TRIPP-ի վավերացումը
Սամվել Կարապետյան. Եթե անգամ Փաշինյանի գլխին ատրճանակ պահեն՝  նա չի գնա արտահերթ ընտրությունների Սամվել Կարապետյան. Եթե անգամ Փաշինյանի գլխին ատրճանակ պահեն՝ նա չի գնա արտահերթ ընտրությունների
Թոմ Բերենդսեն. Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգըԹոմ Բերենդսեն. Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը
Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերըԱրցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը
Հայաստանի ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են բրոնզե, երկաթե և անտիկ դարաշրջանների բացառիկ գտածոներՄեծամորի հնավայրում հայտնաբերվել են բրոնզե, երկաթե և անտիկ դարաշրջանների բացառիկ գտածոներ
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Հայաստանի ՆԳ նախարարն Իտալիա այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Մոլդովայի պաշտոնյաների հետՀայաստանի ՆԳ նախարարն Իտալիա այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Մոլդովայի պաշտոնյաների հետ
Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17
Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի ՀայաստանՍլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան