Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
"Մենք պարտավոր ենք զբաղվել այդ հարցով։ Ես հանդիպել եմ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ։ Առաջին հերթին, մենք ներկայացրեցինք այդ խնդիրը։ Մենք նամակ ենք գրել նախագահին, ստացել ենք պատասխան։ Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ է զբաղվում դրանով", - ասել է Աբրահամյանը, նշելով, որ իրենք պարտավորվում են շուտափույթ լուծել այդ հարցը և հետևողական կլինեն այդ հարցում։
ՌՀՄ մամուլի ծառայությունից հայղորդում են, որ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Երեւանում հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք հրատապ հարցերի, մասնավորապես՝ Ադրբեջանում հայ գերիներին պահելու հետ կապված: Կոպիրկինը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, իր կողմից, որպեսզի այդ հարցը տեղից շարժվի։