Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ֆոնին ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում Է "Ինտերֆաքսը":
Անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկու հեռախոսազրույցների անհրաժեշտությանն առնչվող հարցին՝ Պեսկովը նշել է, որ Կրեմլը պաշտոնական հաղորդագրություններ է տալիս "նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին":
Փաշինյանն անցած գիշեր հաղորդել էր, որ երկու հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ, որոնցում կողմերն անդրադարձել են Ղարաբաղի իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի: