Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարօրինակ է անվանել Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների վերաբերյալ:
Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի եւ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիայի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Լավրովը, մեկնաբանելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի կողմից ներկայացված՝ Եվրոպայի խորհրդի Արտաքին գործերի նախարարների կոմիտեում երկրի նախագահության ծրագիրը, նշել է, որ դա արվել է կոպիտ, ոչ դիվանագիտորեն, տեղ-տեղ ռուսատյաց:
<Սա, հավանաբար, արդեն մեծ գաղտնիք չէ, որ Եվրոպայի Խորհրդի Արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստում Հայկո Մաասն ընդհանուր առմամբ ներկայացրել է ծառաջիկա վեց ամիսների ընթացքում իր ծրագիրը՝ քաղաքականացված ձեւով, անընդունելի տոնայնությամբ, ես նույնիսկ կասեի, մարդկայնորեն կոպիտ, ոչ դիվանագիտորեն։ Նա շատ ռուսատյաց հայտարարություններ է արել, ոչ միայն Բելառուսի Հանրապետության նկատմամբ պահանջներ են եղել, այլև ռուսատյաց, մերկապարանոց հերթական մեղադրանքներ Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Ուկրաինայի հարավ-արևելքի վերաբերյալ, և բավական տարօրինակ է նա արտահայտվել նաև Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածության հասնելու մասին>․ - ասել է Լավրովը ։
2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի մայիս Գերմանիան գլխավորում է ԵԽ կանոնադրական մարմինը ՝ Արտաքին գործերի նախարարների կոմիտեն: