Արմինֆո.Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ Ադրբեջանի կապը նախատեսող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Հայաստանը կվերածի Աջարիայի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
"Ժամանակին Վրաստանը նույնպես գնաց այդ ճանապարհով, և արդեն այսօր մենք տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել։ 9-րդ կետի իրականացումը Թուրքիային թույլ կտա խաղաղ ճանապարհով կլանել Հայաստանը՝ մի քանի տարվա ընթացքում։ Ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան մեկ տարածքում ու ժամանակում անելիք, պարզապես, չունեն", - ընդգծել է նա։
Նման հեռանկարների լույսի ներքո՝ դիվանագետը հայտարարության 9-րդ կետը գնահատում է չափազանց վատ և Հայաստանի շահերից չբխող։ Հատկապես՝ ինչ-որ մեկի "լուսավոր" գլխում Թուրքիայի հետ սահմանը բացելու գաղափարի առաջացման հնարավոր հեռանկարների լույսի ներքո։ Ընդհանուր առմամբ, նա փաստաթուղթը որակել է ոչ իրավաչափ՝ հայ ժողովրդի, խորհրդարանի եւ Սահմանադրական դատարանի կողմից դրա հավանության բացակայության պատճառով։
Այս լույսի ներքո դիվանագետը անհրաժեշտ է համարում նաեւ Ադրբեջանի տարածքով համապատասխան միջանցքի տրամադրումը Ռուսաստանի եւ Հայաստանի հետ կապի համար: Հենց դա է պահանջում տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակման գաղափարը։
"Համոզված եմ, որ Թուրքիան շատ հեռուն գնացող ծրագրեր ունի ։ Այդ երկիրն արդեն այսօր վերածվում է անցյալ դարի ֆաշիստական Գերմանիայի անալոգիայի։ Արևմուտքից, մասնավորապես Մեծ Բրիտանիայից սնվող երկրի՝ Ռուսաստանին հրահրելու նպատակով։ Մենք պետք է դա հստակեցնենք, որպեսզի չհայտնվենք այդ աշխարհաքաղաքական խաղերի մասնակիցների ոտքերի տակ", - ընդգծել է նա։
Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության 9-րդ կետն ասում է. "Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը"։