Արմինֆո. Բերման է ենթարկվել իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին հայտնել է , որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ:
Ավելի վաղ ՝ նոյեմբերի 20-ին, Ավետիք Իշխանյանը նշել էր, որ Հայաստանի իշխանությունները չեն վերացնում ռազմական դրությունը՝ անձնական նպատակներով ։ Նրա խոսքով ՝ խայտառակ պարտությունից հետո ռազմական դրության ռեժիմի պահպանումն ուղղակի աբսուրդ է ։ Ավելին, իշխանությունների գործողությունների դեմ բողոքի ցույցերը խաղաղ բնույթ են կրում, և քաղաքացիներն իրավունք ունեն դրանք անցկացնել ։ Մինչդեռ ոստիկանության կողմից ուժի կիրառումն իրավաչափ չէ ։ <Ոստիկանությունը վերածվել է ազգային խայտառակության ծառայության>, - նշել էր Իշխանյանը։