Արմինֆո. Դադարեցվել են ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»,-նշված է ԱԺ նախագահի արձանագրության մեջ:
ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Մեսրոպյանը ՀԾԿՀ անդամ էր առաջարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսի 30-ին։