Արմինֆո. Մահացել է "Արծիվ - մահապարտների միություն" հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատ Խանդոյանը։
Աստվածատուր Պետրոսյանը 1993-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, հետագա տարիներին եղել է ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ: Մարտական խաչի I աստիճանի շքանշանի ասպետ էր: Աստվածատուր Պետրոսյանը 67 տարեկան էր։