Արմինֆո. Գաբրիել Բալայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին նոյեմբերի 23-ին անհայտ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Մինչդեռ ԶԼՄ-ները հայտնում են, որ Բալայանը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում է գրել նույն օրը, ինչ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (նոյեմբերի 20):
Բալայանը պաշտպանության նախարարի տեղակալ էր նշանակվել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։