Արմինֆո. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության կատարումը:
Ալիեւը Շոյգուի հետ հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարման ընթացքը եւ ռուս խաղաղապահների գործողությունները: "Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է ։ Համոզված եմ, որ այդպես կլինի նաեւ հետագայում", - հայտարարել Է Սերգեյ Շոյգուն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
Հաղորդվում է նաեւ, որ Բաքու Է ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։
Ավելի վաղ ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Երևան և հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ։ Այցի նպատակն է քննարկել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, Արցախում հումանիտար ճգնաժամի հանգուցալուծումը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը: