Արմինֆո.Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Արցախի շուրջ ընթացող գործընթացներին մասնակցելու համար աշխարհաքաղաքական պայքարն այսօր առավել քան ակնհայտ է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Վալդայ> միջազգային բանավիճային ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն, հայտնի ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը ։
<Նման գործընթացները, իհարկե, սպասելի էին։ Արևմուտքը, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեն ։ Եվ համակերպվել այն իրավիճակի հետ, որում բոլոր լծակները հայտնվել են Մոսկվայի ձեռքում, իհարկե, մտադիր չէ։ Ներկայիս իրավիճակում տարաձայնությունները կարող են ինչպես ավելի խորանալ, այնպես էլ՝ կարգավորվել փոխզիջումային լուծման տեսքով>, - ընդգծել է նա ։
Այս համատեքստում Լուկյանովը հիշեցրել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել գործընթացներին Մինսկի խմբի մյուս անդամների մասնակցությունից: Բազմիցս, ընդ որում ՝ պաշտոնական մակարդակով, հիշատակելով Թուրքիայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին ։ Վերջինս, ըստ էության, միշտ էլ եղել է հակամարտության շահագրգիռ կողմ, իսկ վերջերս ընդհանրապես իրեն հռչակել է՝ որպես կողմ ։
Լուկյանովի կանխատեսմամբ ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, ըստ ամենայնի, կպահպանվի և կշարունակի իր աշխատանքը ։ Ամբողջ հարցը տարածաշրջանում վերջին փոփոխությունների, բանակցային սեղանի բովանդակության և հարակից այլ գործոնների պայմաններում դրա արդյունավետության աստիճանն է ։ Եվս մեկ փաստ է Մոսկվայի և Անկարայի՝ տարածաշրջանում համագործակցության հստակ մեխանիզմի բացակայությունը։ Այն դեռեւս գտնվում է ձեւավորման փուլում, հետևաբար՝ անորոշության մեջ:
<Այս առումով, թե ինչպես են շարունակվելու Արցախի շուրջ բանակցությունները, և ինչպես են դրանց մասնակցելու շահագրգիռ բոլոր կողմերը, նույնպես անհասկանալի է ։ Մենք նաև տեսնում ենք Մոսկվայի ձգտումը չշտապել Արցախի կարգավիճակի որոշման հարցում ։ Մինչդեռ, Հայաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, ձգտում են այս հարցի շուրջ քննարկումներ սկսել արդեն հիմա ։ Շատ բարդ դիվանագիտական խաղ է ընթանում, եւ այն, թե ինչով այն կավարտվի այսօր, միանգամայն անհասկանալի է>, - ամփոփել է Լուկյանովը ։