Արմինֆո. Հայ հասարակությունը բաժանվել է իշխանության ձգտող <նախկինների> և գործող իշխանության կողմնակիցների միջև ։ Այս ֆոնին վարչապետի հրաժարականի պահանջը թելադրում են ոչ թե մարդիկ, այլ՝ իրողությունը, և ուշ թե շուտ սա լինելու է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
<Համոզված եմ, որ ստեղծված իրողություններում ոչ ոք, ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում լեգիտիմ չէ ։ Սակայն, ամեն դեպքում, կառավարության հրաժարականը պետք է տեղի ունենա Սահմանադրության շրջանակներում և ոչ մի կերպ ՝ հրապարակներում մարդկանց հավաքելու միջոցով ։ Հիմա շատ վտանգավոր ժամանակ է փողոցային ժողովրդավարության միջոցով ժողովրդի իրավունքները կյանքի կոչելու համար>, - ընդգծել է նա ։
Սոցիոլոգը հայ հասարակության ներկայիս պահվածքը գնահատում է՝ որպես մանկամիտ, տգետ, մանիպուլիացիաների ենթարկվող։ Մինչդեռ, գրեթե բոլոր լեգենդները, որոնցով տարիներ շարունակ սնվում էր այդ նույն հասարակությունը, արդեն կոտրվել են, և ոչ ոք ցանկություն չունի վերլուծել, թե ինչու այդպես եղավ։ Ավելին, նույնիսկ այս պայմաններում իշխանության կողմնակիցները մեջբերում են Պուտինին։ Իսկ որոշ կուսակցություններ մոռացել են Սահմանադրության գոյության մասին ։
Քաղաքական ուժերի, առանց բացառության, իրենց ակտուալության և իրականության հետ կապը կորցնելու ֆոնին, ըստ սոցիոլոգի, բոլորը պետք է սկսեն զրոյից ։ Սակայն, ընտրելու իրավունքով օժտված քաղաքացիները դա չեն հասկանում և չեն ցանկանում հասկանալ ։ Մարդիկ շարունակում են լուծումներ փնտրել առկա քաղաքական դաշտի շրջանակներում ։ Մարդիկ լուծումներ են փնտրում եղածների մեջ, բայց նրանք, ովքեր հիմա կան կամ եղել են այս 26 տարվա մեջ, չեն կարող այդ լուծումները տալ, որովհետև՝ կարողանային, լուծած կլինեին արդեն։
Ստեղծված իրավիճակից ելքը սոցիոլոգը տեսնում է բոլորի սթափվելու մեջ՝առաջին հերթին ժողովրդին հանրահավաք հրավիրող քաղաքական գործիչների։ Իշխանություններն իրենց հերթին պետք է ճանապարհային քարտեզ ներկայացնեն, թե ինչ ճանապարհով են իրենք արտահերթ ընտրություն նշանակում։ Քաղաքացիներն իրենց հերթին պետք է գիտակցեն խնդիրների, այդ թվում ՝ Արցախի խնդրի, նոր մարդկանց կողմից հին մեթոդներով լուծելու անհնարինությունը ։
<Այս առումով ազգի փրկությունը այն մարդկանց մեջ է, ովքեր չեն պատրաստվում ընտրություն կատարել ներկաների և նախկինների միջև։ Այսօրվա դրությամբ հասարակության առջև, բացառությամբ այդ փոքր մասի, որը մտածող է, չի դրվել հարց՝ ու՞ր ենք գնում, ի՞նչ ենք ուզում>,- ամփոփել է Սարգսյանը։