Arminfo.info


 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2020 11:30
Մարիաննա Մկրտչյան

ՊՆ-ն հակասական հայտարարությամբ է հանդես եկել գեներալ Մովսես Հակոբյանի բացահայտումների կապակցությամբ

ՊՆ-ն հակասական հայտարարությամբ է հանդես եկել գեներալ Մովսես Հակոբյանի բացահայտումների կապակցությամբ

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը հակասական հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կողմից կատարված բացահայտումների կապակցությամբ:

 

Այսպես՝ հայկական պաշտպանական գերատեսչությունում, մասնավորապես,  վստահեցրել են, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև՝ պարունակում են պետական գաղտնիք ։ Ընդ որում, առաջանում է միանգամայն հռետորական հարց, եթե իրականությանը չի համապատասխանում, ապա ինչպես կարող է պարունակել պետական գաղտնիք։

 

ՀՀ ՊՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հակոբյանի հայտարարությունները

վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։

 

<Մովսես Հակոբյանը, որ ընդամենը մի կարճ ժամանակահատված, շուրջ կես տարի է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը և այդ ընթացքում իր ստորագրությունն է դրել Հայաստանի և այլ երկրների ղեկավարների և պաշտպանության նախարարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից բխող՝ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի տակ, փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք, որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել է հակառակորդի դեմ։ Այդ պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։

 

Նույնիսկ եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցություններն սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին։  Ընդ որում, գեներալ-գնդապետի կողմից նշված մի շարք զինատեսակներ ձեռք են բերվում պարբերաբար, այլ ոչ թե մեկանգամյա գործարքի արդյունք են։

 

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։ Մասնավորապես՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները դրանց տարածման մասով կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել։

 

Մովսես Հակոբյանը քննադատության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կողմից գերժամանակակից ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների և ռազմական նշանակության այլ միջոցների ձեռքբերումը՝ համարելով դա ոչ արդյունավետ։ Նման պնդումներ անելիս հարկ է մշտապես հիշել այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, բացի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, պարտավոր են պաշտպանել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ թվում նաև հավանական այն հակառակորդներից, որոնց սպառազինության մեջ բազմաթիվ գերժամանակակից մարտական ինքնաթիռներ կան։ ՍՈՒ 30 ՍՄ-ների ձեռքբերումը անհրաժեշտ է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։ Իսկ պնդումը՝ արդյոք այդ ինքնաթիռները կիրառվել են, թե՞ ոչ՝ պարոն Հակոբյանը հնարավորություն է ունեցել ճշտելու պաշտպանության նախարարից և ԶՈՒ ԳՇ պետից, ինչը, անհասկանալի պատճառներով, չի արել՝ մամլո ասուլիսում իր պնդումները հնչեցնելուց առաջ։

 

Բացահայտ սուտ է նաև Մովսես Հակոբյանի պնդումն այն մասին, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։ Այդ ինքնաթիռները հանդիսանում են սպառազինություն, որը պետք է վերածվեր կարողության։ Գործընթացն իրականացվել է պատերազմից առաջ և ամփոփվել պատերազմի օրերին։

 

ՀՀ ՊՆ ՌՎԾ նախկին պետը պնդում է, թե հայկական կողմի ձեռք բերած «ՕՍԱ» հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կիրառվել, որ այդ գնումն անօգուտ է եղել, մինչդեռ եթե դրանց փոխարեն ձեռք բերվեին «ՏՈՌ» համակարգեր, հակառակորդի անօդաչուների դեմ պայքարն անհամեմատ արդյունավետ կլիներ։ Այս պնդումը նույնպես հեռու է իրականությունից։ Նախ՝ հայկական կողմի ունեցած ՀՕՊ միջոցների մի մասը, այդ թվում նաև «ՏՈՌ»-եր ու «ՕՍԱ»-ներ, հակառակորդի անօդաչուների կողմից խոցվել են՝ անկախ դրանց տեսակից ու արտադրման տարեթվից։ Խնդիրն այն է, որ մեր դեմ կիրառված հայտնի ԱԹՍ-ները ստեղծվել են բոլորովին վերջերս, և դրանց դեմ հակապայքարի լիարժեք արդյունավետ միջոցները, օբյեկտիվորեն, դեռևս մշակման փուլում են գտնվում։ Այդուհանդերձ, իրականությանը չի համապատասխանում նաև Մովսես Հակոբյանի այն պնդումը, թե «ՕՍԱ»-ները չեն «չեն կրակել»։ Հաստատված թվերով՝ «ՕՍԱ»-ների կողմից խոցվել է հակառակորդի 62 ԱԹՍ։ Ի դեպ, Մովսես Հակոբյանը պետք է լավ հիշեր, որ հուլիսյան դեպքերի ժամանակ «ՕՍԱ»-ից էր խոցվել նաև իսրայելական արտադրության Հերմես-900 գերթանկարժեք ԱԹՍ-ն։

 

Մյուս կողմից, անթույլատրելի է հայկական բանակի ՀՕՊ համակարգի մասին պատկերացումները ձևավորել բացառապես «ՕՍԱ»-ների վրա ուշադրությունը սևեռելով։ Հայկական բանակի սպառազինության մեջ ՀՕՊ մի շարք միջոցներ են մտնում, որոնց քանակն ու տեսակը անընդհատ ավելացվում և թարմացվում են։

 

Մովսես Հակոբյանը ևս մեկ, իրականության հետ բացարձակ կապ չունեցող պնդում է անում, ասելով, թե պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորքերի լրահամալրումը։ Սա բացարձակ սուտ է, որը պատիվ չի բերում ռազմական ու մարտական ծանրակշիռ ուղի անցած զինվորականին։ Հազարավոր քաղաքացիներ կհաստատեն, որ պատշաճ կերպով ստացել են զորահավաքի ծանուցագրեր, ներկայացել տարածքային ստորաբաժանումներ, տարբեր ուսումնական զորամասերում անցել նախապատրաստական կարճ դասընթացներ և մեկնել առաջնագիծ։

 

Ավելին. պատշաճ կարգով զորքերի լրահամալրումն իրականացնելուն զուգահեռ իրականացվել է նաև պահեստազորայիններից բաղկացած ամբողջական նոր զորամասերի կազմավորում։ Ամբողջ այդ գործընթացի մասին բազմաթիվ ռեպորտաժներ են պատրաստվել ամենատարբեր լրատվամիջոցների կողմից և պարբերաբար ցուցադրվել հեռուստատեսությամբ։

 

Բացարձակ անընդունելի են Մովսես Հակոբյանի դիտարկումները պատերազմի ընթացքում պաշտպանական գերատեսչության կողմից տրված տեղեկատվության՝ «100 տոկոսով սուտ» լինելու մասին։ Ընդ որում՝ պատերազմի ողջ ընթացքում Մովսես Հակոբյանը, հիշեցնենք, բարձր պաշտոն էր զբաղեցնում պաշտպանության նախարարությունում և այս թեմայի շուրջ նույնիսկ ի պաշտոնե կարող էր իր դժգոհություններն ու առաջարկությունները հնչեցնել, ինչը չի արել։ Այդուհանդերձ, համոզված ենք, որ տեղեկատվության տրամադրման առումով պաշտպանական գերատեսչությունն արել է հնարավորը, ինչը չէր վնասի ռազմական գործողությունների ընթացքին։

 

Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերված կորոնավիրուսին, ապա դա վկայող փաստաթղթերն առկա են և անհասկանալի են վերջինի՝ ակնհայտ փաստերը հերքելու մղումները։

 

Եվ վերջում. ցավալիորեն ստիպված ենք արձանագրել, որ գեներալ-գնդապետն ասուլիսի ընթացքում արել է նաև մեր երկրի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող հայտարարություններ այնպիսի թեմաների շուրջ, որոնց հրապարակայնացումն անթույլատրելի է։ Առավել քան համոզված ենք, որ Մովսես Հակոբյանը գիտակցում է այս պարզ ճշմարտությունը։ Այդուհանդերձ, գործոնը, որ նախկին բարձրաստիճան զինվորականն այլևս դուրս է եկել համակարգից, որևէ կերպ իրավունք չի տալիս հեռանալուն զուգահեռ՝ խնդիրներ ստեղծել շաբաթը 7 օր և օրը 24 ժամ աշխատող ամբողջ համակարգի համար։

 

Պաշտպանության նախարարությունը հստակ գիտակցում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում հայկական կողմի գործողություններում եղել են մի շարք սխալներ և թերացումներ, որոնք ներկա փուլում մանրամասն վերլուծվում են։ Դրանք սխալներ ու թերացումներ են, որոնց մի մասը հայեցակարգային բնույթ է կրում և որոնց համար հավասար չափով պատասխանատվություն է կրում նաև նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը՝ առնվազն իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար։

 

Այդուհանդերձ, համոզված ենք, որ երկրի պաշտպանության համակարգում տարիներ շարունակ ծառայած, կարևորագույն պաշտոններ զբաղեցրած գործիչներին հարիր չէ պահի թելադրանքով, կամ այլ շահերով պայմանավորված՝ մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքեր հնչեցնել մի կառույցի հասցեին, որը շարունակում է կատարել երկրի անվտանգության ապահովման կարևորագույն առաքելությունը>,- նշվում է ՊՆ հայտարարության մեջ։

 

Նշենք, որ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը նախօրեին լրագրողներին պատմել է մարտական գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում զորահավաքի անգրագետ կազմակերպման, սպառազինության ոչ նպատակային գնումների, ՀՀ վարչապետի կնոջ հետ կոնֆլիկտի մասին, որի պատճառով նրան հեռացրել են աշխատանքից, մարտական գործողությունների ժամանակ ժամանակին Ռուսաստանի օգնությանը չդիմելու և շատ այլ բաների մասին։ Գեներալ Հակոբյանի հայտնություններն ինչ-որ չափով լույս են սփռում հայկական կողմի համար այդ պատերազմի ողբալի հետևանքների վրա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Վարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառներըՎարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանունՈստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանուն
Փաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրաՓաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա
10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունըՀայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունը
Քանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . ՓաշինյանՔանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . Փաշինյան
Փաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքովՓաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Աշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողովԱշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողով
Կառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներինԿառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներին
ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համարՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
Քրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկիՔրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկի
Օգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազքՕգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազք
Իրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցումԻրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցում
Անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններինԱնօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին
Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավորՀայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավոր
Green Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունըGreen Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունը
Սննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտումՍննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտում
Ներքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետՆերքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետ
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ
"Քաղաքացիական պայմանագիրը" որոշել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին
«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ
Չի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունըՉի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունը
Փաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն էՓաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովըԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովը
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույք
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկներըԱրցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույքՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույք
Գլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամԳլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամ
«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով
Ազգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներԱզգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներ
ՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվըՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվը
ՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Վերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումներիՎերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումների
Հայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպքՀայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպք
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործովԿոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործով
Հայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունումՀայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում
«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում
Հայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանըՀայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանը
Մարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համարՄարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՀայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՕմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում 
Իշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձիցԻշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ