Արմինֆո.ԱԱԾ նախկին տնօրեն, <Հայրենիք> կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է <Հայրենիք> կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ։
<Այսօր ժամը16.00-ին՝ հանրահավաքից առաջ հերթական անգամ ՀՔԾ է հրավիրվել Արթուր Վանեցյանը: Հանրահավաքի ժամերին, չգիտես ինչու, Վանեցյանին հրավիրում են տարբեր ուժային կառույցներ, իսկ իրականում նպատակը մեկն է` խանգարել մասնակցել հանրահավաքին և ելույթ ունենալ>,- գրել է նա։ Նշենք, որ ավելի վաղ Վանեցյանը ձերբակալվել էր իշխանության յուրացում նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի դեմ մահափորձի կասկածանքով: Սակայն, դատարանը Վանեցյանի կալանքը ոչ իրավաչափ է ճանաչել եւ ազատ արձակել նրան ։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18 ։ 00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։