


Արմինֆո. Նոյեմբերի 17-ին ավստրիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի Հանրապետության Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի միջև:
Ինչպես հաղորդում Է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոյեմբերի 10-ից լիակատար հրադադարի նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի և տարածաշրջանում հրատապ իրավիճակի մասին: Նախարարները համաձայնել են միջազգային կառույցների ակտիվ ներգրավման անհրաժեշտությանը, այդ թվում՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԿԽՄԿ՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման եւ մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության համար:



