


Արմինֆո. ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Կարեն Միրզոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ավելի վաղ հրաժարական էր տվել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Մինչ այդ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց, դրանով իսկ, փաստորեն, հերքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ այդ հարցը եղել է բանակցությունների օրակարգում:



