Արմինֆո. Ռուսաստանը գործընկերներին, նախեւառաջ Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, տեղեկացրել է այն մասին, թե ինչպին է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած խորհրդակցության ժամանակ։
"Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ։ Մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը և այն ջանքերը, որոնք դուք ձեռնարկել եք ։ Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ ։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացված է եղել այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից եւ թույլ են տվել հանգել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքմանը: Մենք նաեւ կապի մեջ ենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդասիրական գործունեությամբ ։ Դա, նախեւառաջ, փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունն է, ՄԱԿ - ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը", - հայտնել Է Լավրովը: Նրա խոսքով ՝ բոլոր այդ կառույցներն ունեն իրենց ներկայությունը տարածաշրջանում, բայց ոչ անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում ։ "Եվ այժմ մենք մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով, պայմանավորվում ենք, որ նրանք կարողանան իրենց ներկայությունը ծավալել անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում: ՄԱԿ-ում մեծապես շահագրգռված են համակարգելու իրենց գործողությունները մեր խաղաղապահների, մեր սահմանապահների եւ նրանց հետ, ովքեր հումանիտար խնդիրներ են լուծելու այն առաքելության գծով, որը կատարում է Ռուսաստանը:
Բացի ՄԱԿ կառույցներից եւ բացի այն խնդրանքներից, որոնք նրանցից ստացվում են, այն է ՝ ապահովել Ղարաբաղ հասանելիությունը, կարիքավորներին, նրանց համար դեռեւս կարեւոր է ճշգրիտ տվյալներ ունենալ այն մասին, թե քանի փախստական, քանի տեղահանված անձ եւ ուր է տեղափոխվել։ Դա նույնպես մեզ համար կարեւոր է գնահատել նաեւ մեր ուժերով եւ, իհարկե, նաեւ ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ շփման մեջ", - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը հավելել Է, որ ՄԱԿ-ի շրջանակներից դուրս կա նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որը վաղուց աշխատում է տարածաշրջանում, ունեցել է մշտական ներկայություն տարիներ շարունակ հենց Ստեփանակերտում։ Նախարարը հաղորդել է, որ մարտական գործողությունների սկսվելուց հետո այդ ներկայությունն ստիպված տարահանել են Երևան, հիմա նրանք վերադարձել են այնտեղ և նորից վերսկսում իրենց աշխատանքը, նույնպես շահագրգռված են ՌԴ ներկայացուցիչների հետ համակարգելու հարցում ։ "Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը երեքշաբթի օրը կլինի Ռուսաստանի Դաշնությունում, մենք ակնկալում ենք նրա հետ հանդիպում կազմակերպել ոչ միայն արտաքին գործերի նախարարությունում, այլեւ մեր զինվորականների, ԱԻՆ - ի ներկայացուցիչների եւ սահմանապահների հետ", - եզրափակել է Լավրովը: