Arminfo.info


 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2020 16:38
Մարիաննա Մկրտչյան

Մասիս Մայիլյանը շնորհակալական ուղերձ է հղել դիվանագիտական ծառայության աշխատակիցներին

Մասիս Մայիլյանը շնորհակալական ուղերձ է հղել դիվանագիտական ծառայության աշխատակիցներին

Արմինֆո.Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին, որում ասվում է.

 

«Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության սիրելի աշխատակիցներ,

Մեր Հայրենիքը ծանրագույն փորձության շրջան է ապրում՝ հերոսական պայքար մղելով ոչ միայն արցախահայության կյանքի իրավունքի, այլև, առանց չափազանցության՝ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար: Այդ պայքարը լի է Արցախի պաշտպանության բանակի, կամավորականների և աշխարհազորայինների անօրինակ հերոսության, ինքնազոհության և Հայրենիքին անվերապահ նվիրվածության բազմաթիվ դրվագներով: Խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր ազատությունը, ինչպես նաև գլուխ եմ խոնարհում նահատակված հայ մարտիկների լուսավոր հիշատակի առջև: Այս անհավասար պայքարում իրենց կյանքը զոհածների հիշատակը ընդմիշտ կպահենք մեր սրտերում:

 

Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական պարտքը կատարած մարդկանց աշխատանքը: Մասնավորապես՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ՝ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև կամավորներ՝ այս դաժան պայմաններում անմնացորդ նվիրվելու մեր աշխատանքներին՝ ուղղված միջազգային հանրությանը մեր արդար պայքարի մասին իրազեկելուն, հակահայկական քարոզչությանը դիմակայելուն, Արցախի ժողովրդին միջազգային հանրության աջակցությունը մոբիլիզացնելուն:

 

Մեր աշխատակիցները պայքարել են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ նաև՝ ռազմի դաշտում: Ի մեծ ափսոսանք մեր, առաջնագծում զոհվել է Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը, ով թշնամու ագրեսիայի հենց առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է պատերազմին: Արցախի համար այդ ծանր պահին իրեն ամբողջությամբ Հայրենիքին ծառայելուն է նվիրել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Արսեն Պարսամյանը, և նրա սիրտը չդիմացավ: Օրհնյալ լինի նրանց հիշատակը: Մարտերի ընթացքում ծանր վիրավորում է ստացել պետական արարողակարգի ծառայության աշխատակից Սամվել Սարյանը. նրան մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ դիվանագիտական ծառայության շարքեր։

 

Մեր ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի օրերին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստել և տարածել է տասնյակ հայտարարություններ ու մեկնաբանություններ, որոնցում հանգամանորեն ներկայացված էին Արցախի Հանրապետության դիրքորոշումը զինված ագրեսիայի վերաբերյալ և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Հայտարարությունների մեծ մասը՝ որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և այլն:

 

Արցախի տեղեկատվական շտաբի հետ համատեղ մեր աշխատակիցների կողմից հսկայական աշխատանք է իրականացվել՝ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով Արցախ ժամանած օտարերկրյա լրագրողներին աջակցելու ուղղությամբ: Օտարերկրյա և հայկական ԶԼՄ-ներին հարյուրավոր հարցազրույցներ են տրվել: Բացի իր հիմնական գործառույթներից Արտաքին գործերի նախարարությունն աջակցում էր նաև այլ կառույցների, մասնավորապես՝ օգնում էր հանրապետության Ազգային ժողովին պահպանել միջազգային կապերը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ զեկույցները տարածելու միջազգային կազմակերպություններում, Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին և այլ պետական ինստիտուտների:

 

Ողջ աշխարհի հայկական կառույցների և Սփյուռքի առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա մեր բարի և հավատարիմ բարեկամների աջակցությամբ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությանը հաջողվել է հասնել մի քանի տասնյակ երկրների օրենսդիր մարմինների և քաղաքների քաղաքային խորհուրդների կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը և նրա բնակիչների անկապտելի իրավունքներին սատարող բանաձևերի ընդունմանը:

 

Եվս մեկ անգամ ուզում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել մեր արհեստավարժ թիմին, որը պատերազմի ծանրագույն պայմաններում բառացիորեն շուրջօրյա ռեժիմով կատարել է իր քաղաքացիական և ծառայողական պարտքը՝ անելով հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի ձայնը լսելի լինի միջազգային ասպարեզում: Անկասկած, մեր աշխատանքում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, հայկական Սփյուռքը, ինչպես նաև Արցախի օտարերկրացի բարեկամները:

 

Համոզված եմ, որ նոր և բարդ պայմաններում Արցախի դիվանագիտական ծառայությունը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ միջազգային ասպարեզում մեր ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու և առաջ մղելու, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային ճանաչման համար պայքարելու նպատակով»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԿոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն,  կներդրվի, այսպես կոչված, Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն,  կներդրվի, այսպես կոչված, "ծնողական ժամ"
Արդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն էԱրդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղարն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը
Հայաստանի արդարադատության նախկին նախարարն անտրամաբանական է համարում ընդդիմության կողմից մանդատները վերցնելը՝ ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների պայմաններումՀայաստանի արդարադատության նախկին նախարարն անտրամաբանական է համարում ընդդիմության կողմից մանդատները վերցնելը՝ ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների պայմաններում
Փաշինյանը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ գազի գների շուրջ գործող պայմանավորվածություններից հրաժարվելըՓաշինյանը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ գազի գների շուրջ գործող պայմանավորվածություններից հրաժարվելը
Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՖինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank
Փաշինյանը հնարավոր է համարել Սփյուռքի հայերին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու հավանականությունըՓաշինյանը հնարավոր է համարել Սփյուռքի հայերին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու հավանականությունը
Fitch Ratings. Հայաստանի ընտրություններն ազդարարում են քաղաքականության հաջորդականության մասին՝ պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնինFitch Ratings. Հայաստանի ընտրություններն ազդարարում են քաղաքականության հաջորդականության մասին՝ պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին
«Կգնամ, եթե հրավիրեն». Փաշինյանը՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին«Կգնամ, եթե հրավիրեն». Փաշինյանը՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է երկրի զինված ուժերի սպայի մահվան փաստով քրեական գործի հարուցման մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է երկրի զինված ուժերի սպայի մահվան փաստով քրեական գործի հարուցման մասին
ԵՄ և ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կկարողանան առանց մուտքի վիզայի Հայաստանի տարածքում գտնվել տարվա ընթացքում 180 օրԵՄ և ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կկարողանան առանց մուտքի վիզայի Հայաստանի տարածքում գտնվել տարվա ընթացքում 180 օր
Թյուրքագետ. Ստամբուլյան հռչակագիրը նոր տրանսպորտային և լոգիստիկ զարկերակի հիմքն է, որը սեղմում է օղակը Հայաստանի շուրջԹյուրքագետ. Ստամբուլյան հռչակագիրը նոր տրանսպորտային և լոգիստիկ զարկերակի հիմքն է, որը սեղմում է օղակը Հայաստանի շուրջ
Փաշինյան. Եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն Հայաստանին հեռացնելու մասին, մենք ստիպված կլինենք դա ի գիտություն ընդունելՓաշինյան. Եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն Հայաստանին հեռացնելու մասին, մենք ստիպված կլինենք դա ի գիտություն ընդունել
Հայաստանի վարչապետը զրպարտության համար հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի դեմՀայաստանի վարչապետը զրպարտության համար հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի դեմ
Հայաստանում կլուծվեն ընտանիքների ապահովվածության գնահատման համակարգի ներդրման ծրագրի կիրառման արդյունքում առաջացած խնդիրներըՀայաստանում կլուծվեն ընտանիքների ապահովվածության գնահատման համակարգի ներդրման ծրագրի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները
Հորդառատ անձրևներն ու ուժեղ կարկուտը կաթվածահար են արել Գյումրին. քաղաքապետարանՀորդառատ անձրևներն ու ուժեղ կարկուտը կաթվածահար են արել Գյումրին. քաղաքապետարան
Պատգամավորն ահազանգում է. Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից ժամանած քաղաքացիների ելքը՝ նրանց զինվորական հավաքների մասնակցության ծանուցագրեր տալովՊատգամավորն ահազանգում է. Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից ժամանած քաղաքացիների ելքը՝ նրանց զինվորական հավաքների մասնակցության ծանուցագրեր տալով
Վարչապետ. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը պետք է դառնա որակապես նոր պետության ստեղծումըՎարչապետ. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը պետք է դառնա որակապես նոր պետության ստեղծումը
Բուլղարիայում Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել «Bulgaria Air» ավիաընկերության ղեկավարության հետԲուլղարիայում Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել «Bulgaria Air» ավիաընկերության ղեկավարության հետ
Տոնոյան. ԲՀԿ-ն ողջամտության շրջանակներում պետք է անցնի Հայաստանի խորհրդարանՏոնոյան. ԲՀԿ-ն ողջամտության շրջանակներում պետք է անցնի Հայաստանի խորհրդարան
ԱԺ պատգամավոր. խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս շուտ քննարկեն իրավիճակը միմյանց հետ՝ թույլ չտալով իշխանություններին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունըԱԺ պատգամավոր. խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս շուտ քննարկեն իրավիճակը միմյանց հետ՝ թույլ չտալով իշխանություններին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը
Դոնալդ Թրամփ. չեմ կասկածում, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության նոր բարձունքներիԴոնալդ Թրամփ. չեմ կասկածում, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության նոր բարձունքների
Իշխանությունները որոշում են կայացրել բանտից ազատ արձակել Արտուր ՕսիպյանինԻշխանությունները որոշում են կայացրել բանտից ազատ արձակել Արտուր Օսիպյանին
Քաղաքագետ․  Ձայների իրական վերահաշվարկը Փաշինյանին կզրկի ցանկացած տեսակի սահմանադրական մեծամասնությունիցՔաղաքագետ․  Ձայների իրական վերահաշվարկը Փաշինյանին կզրկի ցանկացած տեսակի սահմանադրական մեծամասնությունից
Սերժ Սարգսյանը խոսել է ընդդիմադիր ուժերի հնարավոր որոշման դրական և բացասական կողմերի մասինՍերժ Սարգսյանը խոսել է ընդդիմադիր ուժերի հնարավոր որոշման դրական և բացասական կողմերի մասին
Գյումրիում անհայտ անձինք պոկել են Գյումրիում անհայտ անձինք պոկել են "Մայր Հայաստան" հուշահամալիրի ոսկեգույն տառերը
Կոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիսԿոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս
«Ապրելու երկիրը» խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ«Ապրելու երկիրը» խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
Զախարովա․ ԵԱՏՄ-ը չի հանդուրժի միավորման նկատմամբ Հայաստանի խնամառուական դիրքորոշումըԶախարովա․ ԵԱՏՄ-ը չի հանդուրժի միավորման նկատմամբ Հայաստանի խնամառուական դիրքորոշումը
Զախարովա․ Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Զախարովա․ Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 
"Ուժեղ Հայաստան". Նախքան մանդատների վերաբերյալ որոշում կայացնելը՝ պետք է սպասել ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքներին
"Ուժեղ Հայաստան". նախընտրական շրջանում ձերբակալվել են մեր քաղաքական ուժի շուրջ 700 ներկայացուցիչներ
Լավրով․ ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրվածԼավրով․ ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրված
Լավրով․ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երեւանի կողմից մուծումները չվճարելու պատճառովԼավրով․ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երեւանի կողմից մուծումները չվճարելու պատճառով
ՀԱՊԿ. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանումՀԱՊԿ. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանում
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Երևանում կանցկացվի Nordic Days երկօրյա փառատոնըԵրևանում կանցկացվի Nordic Days երկօրյա փառատոնը
ԿԸՀ նախագահ. «Ուժեղ Հայաստանը» պահանջել է անվավեր ճանաչել ընտրատեղամասերից մեկի արդյունքները՝ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկների բացակայության պատճառովԿԸՀ նախագահ. «Ուժեղ Հայաստանը» պահանջել է անվավեր ճանաչել ընտրատեղամասերից մեկի արդյունքները՝ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկների բացակայության պատճառով
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հետ քննարկել է երկրում ընտրությունների ընթացքըՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հետ քննարկել է երկրում ընտրությունների ընթացքը
Առաջիկայում սպասվում են նոր ձերբակալություններ՝ ընտրական հանցագործությունների հետ կապված. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԱռաջիկայում սպասվում են նոր ձերբակալություններ՝ ընտրական հանցագործությունների հետ կապված. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Լեմկինի ինստիտուտը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալԼեմկինի ինստիտուտը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն իրականացվում են օրինական հիմքերովՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն իրականացվում են օրինական հիմքերով
ՀՀ արդարադատության նախարար. առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծըՀՀ արդարադատության նախարար. առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կքննարկի փոփոխություն, որով կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կքննարկի փոփոխություն, որով կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ
Արցախցի պատգամավոր. Փաշինյանն ու իր թիմը երբեք ժողովրդավարական ճանապարհով բաց չեն թողնի իշխանությունըԱրցախցի պատգամավոր. Փաշինյանն ու իր թիմը երբեք ժողովրդավարական ճանապարհով բաց չեն թողնի իշխանությունը
Հայաստանում նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն. նախարարՀայաստանում նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն. նախարար
Հայ քաղաքագետը պատմել է, թե ինչից է կախված խորհրդարանական մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու ընդդիմության ընտրությունըՀայ քաղաքագետը պատմել է, թե ինչից է կախված խորհրդարանական մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու ընդդիմության ընտրությունը
Եվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքըTeam Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Արայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելԱրայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել
Արցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարԱրցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
Իշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններԻշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններ
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին
«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերըԿառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերը
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններիցՓաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ