Արմինֆո. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանում Մի-24 ուղղաթիռի կործանումը: Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Ռազմական գերատեսչության տվյալներով ՝ ուղղաթիռն ընկել է Երասխ գյուղի մոտ՝ Ադրբեջանի սահմանի մոտ։ Ուղղաթիռն ուղեկցել է Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի ավտոշարասյունը եւ կրակային ներգործության է ենթարկվել ցամաքից՝ շարժական զենիթահրթիռային համալիրից: Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը տարհանվել է՝ միջին ծանրության վնասվածքներով:
Ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը պարզում է ուղղաթիռին կրակողների պատկանելությունը։