


Արմինֆո. Թեհրանը ներգրավված կողմերից պատասխան է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի առաջարկած խաղաղ ծրագրի մասով:
Այսպես, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, վերադառնալով Վենեսուելայից, լրագրողների հետ զրույցում պատասխանելով ղարաբաղյան կարգավորման հարցում իրանական կողմի հնարավոր միջնորդության մասին հարցին, հիշեցրել է, որ նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաքչին արդեն այցելել է Բաքու, Երեւան, Անկարա եւ Մոսկվա, որտեղ մանրամասն ներկայացրել է միջնորդության առաջարկը:
<Մեր առաջարկը, որտեղ մանրամասն ներկայացված են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն, սեղանի վրա է գտնվում եւ քննարկվում է երկու երկրների եւ նրանց հարեւանների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից, եւ մենք սպասում ենք նրանց պատասխանին>, - ասել Է Զարիֆը։
Բացի այդ, Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է երկրի դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այն, թե ինչպես է այդ հարցն ազդում Իրանի կայունության վրա ։ Նա, մասնավորապես, հայտարարել է. <Դա տեղի է ունենում մեր սահմաններում ։ Մենք պարզ հասկացրել ենք, որ օկուպացիան անթույլատրելի է, և միջազգային սահմանների փոփոխությունն անթույլատրելի է ։ Սակայն, մեզ առաջին հերթին մտահոգում են մարդկային զոհերն ու վնասները, որոնք հասցվել են քաղաքացիական բնակչությանը ։ Մենք նաեւ անհանգստացած ենք հակամարտության վայրում ծայրահեղական կազմակերպությունների հայտնվելու եւ մարտական գործողություններին նրանց մասնակցության առնչությամբ։ Դա սպառնալիք է ոչ միայն Իրանին, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը ։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ այդ պատերազմին պետք է վերջ դնել>։



