Արմինֆո. Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայերը, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կամավորական ջոկատ են կազմել Արցախում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է <Զինուժ մեդիան>։
Ներկայումս ջոկատն անհրաժեշտ նախապատրաստություն է անցնում։ Ջոկատի ստեղծման նախաձեռնողը <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն է։
Պատգամավորը հայտարարել է, որ յուրաքանչյուր հայ ունի իր առաքելությունը, պետք է իր ներդրումն ունենա Արցախի հաղթանակում: Կամավորականները նշել են, որ իրենց տրամադրվածությունը մարտական է, եւ իրենք մտադիր են պահպանել իրենց հայրենիքի պատմական սահմանները եւ լի են հակառակորդին ջախջախելու ցանկությամբ: