Արմինֆո. Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկում է՝ որպես իր ազդեցությունը եւս մեկ հարեւան տարածաշրջանի ՝ Հարավային Կովկասի վրա տարածելու հնարավորություն ։ Այս մասին "ՌԻԱ Նովոստի" - ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՝ պատասխանելով խաղաղ կարգավորման բանակցություններում Թուրքիային ներգրավելու հնարավորության մասին հարցին ։
<Ոչ ոք, ներառյալ Թուրքիան, չի կարող ասել, որ այն գործել է՝ որպես անկողմնակալ կամ չեզոք խաղացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում>, - ասել է նա: Այս համատեքստում Մնացականյանը նշել է, որ հենց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հայտարարված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը, մինչև Ադրբեջանն այդ կապակցությամբ կարծիք կարտահայտեր։
<Տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու այդպիսի քաղաքականությանը պետք է դիմադրել, այլ ոչ թե՝ խրախուսել>,- ասել է Մնացականյանը:
Դրա հետ մեկտեղ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ կան անհերքելի փաստական ապացույցներ Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներկայության եւ Թուրքիայի կողմից շարունակական ուղարկման։
Դա, նրա խոսքով, հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական տվյալներով եւ հակամարտության գոտուց ռեպորտաժներով ։