Արմինֆո.Ադրբեջանը շարունակաբար ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ։ Այդ մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին։ Այս անգամ Ղազանչեցոց ՍԲ Ամենափրկիչ եկեղեցու դիմահայաց շենքն է վնասվել։ Հրթիռն ընկել է քաղաքի կենտրոնական ճանապարհի մեջտեղում։ Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ», - ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում: