Արմինֆո.Արցախում հիմա տեղի է ունենում հերթական, այս անգամ միջնորդավորված, ռուս-թուրքական 5-րդ սերնդի պատերազմ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
"Այդ պատերազմում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված ուժերի գործողությունների, ինչպես նաև նրանց շահերի վերլուծության հիման վրա հարկ է արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն իրականում միջնորդավորված պատերազմ է Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Արցախում հիմա ուժերի յուրօրինակ ստուգատես է տեղի ունենում։ Եվ իհարկե՝ տպավորիչ աշխարհաքաղաքական հաշիվների", - նշել է նա։
Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական չափման մասին, Դեմոյանի գնահատմամբ, վկայում է 5-րդ սերնդի պատերազմի փաստը։ Պատերազմ, որը ծավալվում է Ռուսաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ: Պատերազմ, որի վայրիվերումները մանրակրկիտ դիտարկվում են ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան արբանյակների կողմից։ Պատերազմ, որում կիրառվում և ոչնչացվում են մեծ քանակությամբ սպառազինություններ։ Պատերազմ, որը մեծ բիզնեսի մաս է:
Մեկնաբանելով մարտական գործողությունների ընթացքը՝ Դեմոյանը, ելնելով 5-րդ սերնդի պատերազմների վերլուծությունից, կանխատեսում է ադրբեջանական ուժերի մոտալուտ դուրսբերում Արցախի հարավից։ Դրա համար անհրաժեշտ պայման է, նրա կարծիքով, հայոց բանակի գրագետ համալրումը և կրակի խտության պահպանումը հարավի ուղղությամբ։
Ժամանակակից պատերազմներում տարածքներին երկրորդական կարևորություն տալով՝ նա ռազմաճակատի հարավային հատվածում նահանջելու հայկական հրամանատարության որոշումը գնահատել է որպես միակ ճիշտ որոշում, քանզի այն կայացվել է անձնակազմի մեծ կորուստներից խուսափելու նպատակով։
"Համոզված եմ, որ մենք չենք կորցրել այն սահմանները, որոնք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների, առավել ևս՝ բեկման Ադրբեջանի օգտին։ Համապատասխանաբար, ճիշտ մարտավարությունն ու ձգտումը լիովին թույլ կտան հայոց բանակին վերադարձնել զիջած տարածքները։ Կարևորն է՝ գործել ժամանակակից պատերազմների տրամաբանության շրջանակներում՝ ուրիշի և արդեն սեփական փորձի հիման վրա", - ամփոփել է Դեմոյանը։