Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է Ռուսաստանի հատուկ դերի մասին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերում՝ որպես բացառիկ շահեր ունեցող եւ Հարավային Կովկասում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված պետություն:
"ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը ՝ ուղղված Արցախում մարտական գործողությունների դադարեցմանը: Այս առումով մենք ընդգծում ենք Ռուսաստանի Դաշնության առանձնահատուկ դերը՝ որպես տվյալ հարցում բացառիկ շահեր եւ ազդեցության լծակներ ունեցող պետության, որը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ եւ կայունությամբ", - հայտարարել է Տոնոյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված մարտական գործողությունների ընթացքը հաստատում է Հայաստանի եւ ողջ միջազգային հանրության (բացառություններով) դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
"Հայկական կողմը նախկինի պես հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կազմով: Այդուհանդերձ, եթե հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը շարունակվեն, ապա արյուն թափողը կկրի եւ քաղաքական, եւ բարոյական պատասխանատվություն", - նախազգուշացրել Է Տոնոյանը ։