Արմինֆո.Կրեմլում ողջունում են ցանկացած քայլ, որը կարող է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այսպես է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
<Իհարկե, Ռուսաստանը, որպես խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել
ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը>, - ասել է Պեսկովը ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ընտրողների առջեւ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը <հեշտ դեպք> է անվանել և
խոստացել է լուծել այն։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ կարգավորման ուղղությամբ։