Արմինֆո. Ավստրիայի Rotax ընկերությունը՝ Bombardier Group-ի դուստր ընկերությունը, դադարեցրել է շարժիչների մատակարարումը Թուրքիա։
Ըստ derstandard.at որոշումը կայացվել է ընկերության ներկայացուցչության առջեւ կազմակերպված բողոքի ակցիաներից հետո եւ այն հաղորդագրությունների ֆոնին, որ Bayraktar TB2-ը, որոնց վրա շարժւչները տեղադրվում են, օգտագործվում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ:
"Rotax-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումները "անհասկանալի օգտագործման երկրներ"։ Դա հաստատել Է STANDARD ընկերության ներկայացուցիչը։ Ընդ որում, ընկերությունը հետեւում է իր սեփականատիրոջը ՝ Կանադական Bombardier Group - ին", - նշում է աղբյուրը, հավելելով, որ այդ սահմանափակումներից կտուժի ոչ միայն Թուրքիան, այլեւ Իրանը, քանի որ այդ շարժիչներով համալրվել են իրանական արտադրության "Shahed 129" ԱԹՍ-ները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը ԶԼՄ-ների եւ հանրության ճնշման տակ հայտարարել էր, որ դադարեցնում է անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարումները "անհասկանալի կիրառությամբ երկրներ": Քվեբեկում գտնվող BRP-ն, որն ավելի հայտնի է որպես Ski-Doo եւ Lynx ձնագնացներ արտադրող, հայտարարել է, թե միայն անցյալ շաբաթ է իմացել, որ իր Ավստրիական Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչները օգտագործվել են թուրքական Bayraktar TB2 անօդաչուների համար: BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանժելյեն Կանադայի միջազգային ռադիոյին հայտնել է, որ ստանալով այդ տեղեկատվությունը, օրենք անհապաղ մանրակրկիտ հետաքննություն են սկսել եւ դադարեցրել ավիաշարժիչների մատակարարումները "անհասկանալի կիրառմամբ երկրներ": Մարտին Լանժելյեն ընդգծել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները հավաստագրված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործելու համար: