


Արմինֆո. Genocide Watch կազմակերպությունն Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում եւ 10-րդ` ժխտողականություն աստիճանները ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանից պահանջի դադարեցնել բոլոր հարձակողական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ և հրադադարի մասին հրաման տա: Դրա հետ մեկտեղ, Genocide Watch-ը Անվտանգության խորհրդին հորդորում է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանել։ "Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն ատելության հրահրումը եւ ցեղասպանության ժխտումը Ալիեւի ռեժիմի կողմից", - ընդգծում է աղբյուրը:
Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.genocidewatch.com/single-post/genocide-emergency-azerbaijan-s-attack-inartsakh?fbclid=IwAR2oQKVX7x6lv0Wyy3uZuTJn8oWCUbcEj189BvLp2c2yt0An-Lu1xJA-rWQ
Genocide Watch-ը Ցեղասպանության դեմ հանդես եկող դաշինքի համակարգողն է, որը հիմնվել է 1999թ.: Genocide Watch-ը ներառում է աշխարհի ավելի քան 75 կազմակերպություններ եւ կազմակերպությունների առաջին կոալիցիան է, որը լիովին կենտրոնացած է ցեղասպանության կանխարգելման վրա:



