Արմինֆո. AGBU-ի եւ Creative Armenia-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին, առցանց ռեժիմով տեղի կունենա բարեգործական համերգ, որի հասույթը կուղղորդվի Արցախին աջակցությանը: Այդ մասին Instagram-ում հաղորդել է System Of A Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը։ Նշենք, որ համերգը կհեռարձակվի Facebook-ի և YouTube-ի ուղիղ եթերով, որին կարելի է միանալ Creative Armenia միջոցառմանը հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/events/756105921642667/
«Համերգ Արցախի համար» միջոցառմանը կմասնակցեն System Of A Down ռոք խմբի առաջատար Սերժ Թանկյանը, Capital Cities խմբի անդամ Սեբու Սիմոնյանը և հայկական ծագում ունեցող բազմաթիվ այլ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, այդ թվում ՝ սոպրանո Նատալի Հարոյանը, ջութակահար Արա Մալիկյանը, ջազ և ֆոլկ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, "Արցախի ձայներ" համույթը, Արենի Արբաբյանը և այլոք:
Բացի այն, որ համերգի շրջանակներում հավաքվելու են միջոցներ, միջոցառումը նպատակ ունի նաև ամբողջ աշխարհի հայ երաժիշտների ձայներով միլիոնավոր մարդկանց պատմել հանուն Արցախում խաղաղության պայքարի մասին: