


Արմինֆո. Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
Այսօր Վաշինգտոնում Մնացականյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 18:30-ին: Մինչ այդ Պոմպեոն հանդիպում կանցկացնի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բանակցությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ձեռքբերումն է ։



