Արմինֆո. Հայաստանն ու նրա բարձրագույն քաղաքական ղեկավարությունն այս օրերին ուժի կենտրոններին ցույց են տալիս իրենց պայմանավորվելու և ստանձնած պարտավորությունները կատարելու կարողությունը. "խուճապի չմատնվել", երբ բախվում են գործընկեր եւ դաշնակից համարվողների անհամարժեքությանը, չիջնել նրանց մակարդակին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի քաղաքագետ, "Աշխարհ" ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանը։
Վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանը ցուցադրում է իր հասունությունը որպես երկիր, հասարակություն և ժողովուրդ, եւ պատերազմից հետո շատերը կցանկանան ունենալ նման դաշնակից։ Դաշնակից, որը կարողանում է կռվել, կատարել ստանձնած պարտավորությունները և դուրս չգալ միջազգային "շուկայի հրապարակ" բացականչություններով և պարզաբանումներով, երբ պարզվոմ է, որ "ընկերը, հանկարծ, ոչ բարեկամ է, ոչ թշնամի, այլ՝ հենց այնպես..."՝ ամենատգեղ սցենարն է, ի դեպ։ Բոլոր ժամանակներում դրանք եղել է չափազանց հազվագյուտ եւ արժեքավոր որակներ, եւ դրանք մենք ունենք:
Մենք, պարզապես, պետք է ավարտին հասցնենք այս պատերազմը, հաջորդում մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլինի՝ բոլոր իմաստներով։ Մենք, ակնհայտորեն, միայնակ չենք լինի՝ ինչպես այս անգամ։
Արզումանյանն ընդգծել է ևս մեկ կարևոր պահ։ Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է գիտակցեն, որ Մոսկովյան պայմանագիրն այլևս չկա։ Մի փոքր անսպասելի կհնչի, բայց եթե մտածենք, ապա դա ակնհայտ է դառնում։ Այո, Էրդողանը Ռուսաստանին առաջարկում է նոր պայմանագիր կնքել, որում ամրագրվում է Կովկասի նկատմամբ նրա իրավունքը, բայց գնացքն, ըստ էության, արդեն գնացել է, եւ Կովկասն այլեւս չի լինի միայն ռուսական կամ թուրքական։
Թուրքիան, ներխուժելով Կովկաս, ոչնչացրեց 1921 թվականի Ռուսաստանի հետ խաղաղության եւ բարեկամության պայմանագիրը, ինչպես ժամանակին մեկ այլ ժողովրդի եւ չկայացած համաշխարհային կայսրության առաջնորդը խախտեց մեկ այլ պայմանագիր, որից սկսվեց ռուս ժողովրդի Հայրենական մեծ պատերազմը: Տարբերությունն այն է, որ այս անգամ Հայրենական պատերազմը վարում է ոչ թե ռուսը, այլ հայ ժողովուրդը, քանի որ Ռուսաստանը չի ներկայացել պատերազմի այն բանից հետո, երբ խզվեց և դեն նետվեց Մոսկվայի պայմանագիրը։
Որքանով է դա համապատասխանում Ռուսաստանի ընթացիկ և ապագա շահերին. հարցեր՝ ուղղված ոչ Հայաստանին և հայ ժողովրդին։ Մենք կռվում ենք մեզ եւ մեր նպատակների համար, որոնք օբյեկտիվորեն համընկնում են ռուս ժողովրդի եւ նրա պետության շահերի հետ, բայց դա, պարզապես, զուգադիպություն է, ոչ ավելին։ Դրանք տարբեր պատերազմներ են՝ Ռուսաստանի և Հայաստանի, թեև ծավալվում են նույն Կովկասում։ Այդպես բավականին հաճախ է լինում, երբ ժողովուրդները յուրաքանչյուրն իր պատերազմն է մղում՝ մեկի շրջանակներում։ Էրդողանը կփորձի Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ, և նաև թուրքական զորքերի հակամարտության մեջ մտնելու պատրաստակամության մասին վերջին հայտարարությունն արդեն բացահայտ է ուղերձ է ոչ թե Հայաստանին, այլ՝ Ռուսաստանին։
Մեզ համար Թուրքիան արդեն պատերազմի մեջ է, և այդ հայտարարությունը ոչ մի նշանակություն չունի։ Թե ինչ որոշում կկայացնի Ռուսաստանը, ես, իհարկե, չգիտեմ, բայց Հայաստանի և հայ ժողովրդի համար ավելի ընդունելի է այն սցենարը, երբ Ռուսաստանը ձեռնպահ է մնում պատերազմի մեջ ուղղակի ներքաշվելուց։ Դա բավական ակնհայտ է դառնում, եթե մտածենք, քանի որ ընդլայնում է Հայաստանի և հայ ժողովրդի մանևրելու և հնարավոր լուծումների տարածությունը ՝ այս պատերազմից հետո։
Հետխորհրդային շրջանում մենք ունեցել ենք միայն մեկ դաշնակից, և դա ստեղծել է ռազմավարական և նույնիսկ էքզիստենցիալ խնդիր։ Պատերազմից հետո մենք կունենանք բազմաթիվ դաշնակիցներ, ես դա արդեն տեսնում եմ, - նշել է վերլուծաբանը։
Արզումանյանը նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախությունն ու կոռեկտությունը: "Այո, նա կարողանում է և նույնիսկ սիրում է հանդես գալ որպես հռետոր, բայց, միևնույն ժամանակ, ի վիճակի է հանգիստ ձայնով, առանց հույզերի ասել, որ հակամարտության լուծման դիվանագիտական ճանապարհ այս փուլում չկա։ Կարողացավ, գտնվելով ուժի կենտրոնների շատ կոշտ ճնշման ներքո, հանգիստ իրերն իրենց անուններով կոչել, այլ ոչ թե զբաղվել ճոռոմաբանությամ, որը չգիտես ինչու ընդունված է դիվանագիտություն անվանել, չնայած այն ոչ մի կապ չունի այդ արվեստի հետ։ Հավատացեք իմ խոսքին, որ դա շատ ու շատ դժվար էր՝ դիմանալ նման ճնշմանը ։ Ուրախ եմ, որ մենք այդպիսի ղեկավար ունենք, և կարելի է ներել այլ թերություններ, միջազգային ինտրիգներում փորձի բացակայությունը և այլն»,- իր կարծիքն է կիսել վերլուծաբանը ։