Արմինֆո.Հունական ֆրեգատը թուրքական OrucReis նավը վտարել է Միջերկրական ծովի Կաստելորիզո կղզու մոտ գտնվող վիճելի ջրերից։ Այդ մասին հաղորդել Է Telegram-ալիքի ռազմական մեկնաբանը՝ հոկտեմբերի 22-ին։
Թուրքական նավը Միջերկրական ծովի արեւելյան մասում սեյսմիկ հետախուզման աշխատանքներ է իրականացրել։ Հույները հայտարարել են, որ այն խախտել է երկրի մայրցամաքային շելֆի սահմանները, եւ այնտեղ ռազմանավ են ուղարկել։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ սա Հունաստանի եւ Թուրքիայի առաջին շփումն է, որն արձանագրվել է այս տարածաշրջանում իրենց հարաբերություններում հերթական սրացումից հետո:
Իր հերթին՝ ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել հրաժարվել վիճելի ջրերում երկրաբանական հետախուզումից: Եվրամիության առաջնորդները կոչ են արել երկրին "աշխատել մշտական եւ կայուն հիմքի վրա լարվածության մեղմացման ուղղությամբ":