Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով Ղարաբաղ դեսանտայինների հնարավոր տեղափոխման մասին հայտարարությունը ։
<Ռուսաստանը արել եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն տեղափոխվի։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի>, - հայտարարել Է Պեսկովը, հայտնում է <ՌԻԱ Նովոստին>։
Նա ընդգծել է. որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս բոլոր ջանքերը գործադրել այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար ։
Միևնույն ժամանակ, Պեսկովը ցավով է արձանագրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Մոսկվայի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ:
<Առայժմ իսկապես չի կարելի արձանագրել, որ հրադադարի, հումանիտար դադարի մասին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են ։ Ցավոք, դրանք չեն պահպանվում կողմերի կողմից>,-ասել Է Պեսկովը ՝ մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը չի կարողացել կարգավորել ղարաբաղյան ճգնաժամը, եւ որ առանց Թուրքիայի խնդիրը լուծել չի կարելի ։
<Ինչ վերաբերում է կարգավորման գոյություն ունեցող ձեւաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից ։ Հակամարտության մասնակիցները երկուսն են ՝ Ադրբեջանն ու Հայաստանը ։ Եվ մասնակցել հակամարտության կարգավորմանը, լինել միջնորդ կամ մասնակցել ձևաչափերին հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ>,-ամփոփել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ։
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը եւ նշել, որ Ռուսաստանը կարող էր դեսանտային գործողություն իրականացնել Հայաստանում, այդ թվում ՝ հիշեցնելու համար, թե որ երկիրն է առաջատար հետխորհրդային տարածքում: