Արմինֆո. Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են անցկացվել, որտեղ խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները:
Ինչպես հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը, Օնտարիոյի խորհրդարանն առաջարկել է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից, ինչպես նաեւ քննարկել Արցախի ճանաչման հարցը:
Մինչդեռ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ում հայտնում է, որ Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը: Քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանն աջակցելու հարցում ։