Արմինֆո. Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ», - ասվում է հաղորդագրությունում:
ՊՆ ներկայացրել է Պաշտպանության բանակի հետախուզական ծառայությունների տրամադրության տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները: