Արմինֆո. Ադրբեջանի ղեկավարությունը պետք է փորձի ոչ թե սպանել, այլ՝ խոսել արցախցիների հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
<Տեսականորեն հակամարտության լուծումը բանակցություններում է, այլ ոչ թե՝ հակառակորդին սպանելու, ոչնչացնելու փորձերում ։ Այո, արցախահայերը չեն ցանկանում ուղղահայաց ենթարկայություն Ադրբեջանին։ Իսկ Բաքուն հենց դա է պահանջում։ Եվ այն, թե ինչպես Ստեփանակերտի ցանկացած նորմալ մարդ կարող է վերաբերել սեփական անվտանգության ապահովմանը բանակի կողմից, որն այսօր ռումբ է թափում իր գլխին Բաքվի նկարած համատեղ բնակության լուսավոր ապագայում, հռետորական հարց է>, - ընդգծել է նա ։
Այս առումով քաղաքագետը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես Ադրբեջանի և այն մարդկանց միջև երկխոսության մեջ, որոնց նա հետևողականորեն անվանում է իր քաղաքացիներ և նույնքան հետևողականորեն փորձում է ոչնչացնել, և իհարկե, հակամարտության կարգավորման ուղղությամբ արցախցիների իրական առաջարկներում, ինչը, ըստ էության, ենթադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բազմամյա, երկարատև բանակցություններ ։
<Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ ամբողջ առաքելությունը հենց այդ մասին է ։ Որոշ տարածքների նկատմամբ վերահսկողության վերադարձ Ադրբեջանին ՝ Արցախի կարգավիճակի ճանաչման դիմաց։ Սակայն, պարոն Ալիևը, չգիտես ինչու, որոշեց, որ արցախցիները պարտավոր են իրեն վերադարձնել տարածքները՝ բացառապես նրանց չսպանելու իր խոստումների դիմաց ։ Հասկանալի է, որ բանակցությունների առարկա այստեղ պարզապես չկա>, - ընդգծել է նա ։
Իսկանդարյանն այս առնչությամբ հատկապես ընդգծել է հայկական մոտեցումը, հակամարտության լուծման տեսլականը․ այն է՝ Արցախը ոչ միայն տարածք է, այլ նաև մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են ։ Հետևաբար՝ չհարցնել այդ մարդկանց, թե ինչպես եւ որտեղ նրանք ցանկանում ապրել, անհնար է։ Մինչդեռ Ադրբեջանի քաղաքացիներ այդ մարդիկ չեն ուզում լինել, քանի որ նրանց գնդակոծում են, ուզում են արտաքսել ու սպանել ։
<Միայն Բաքվում ավելի շատ էթնիկ հայեր էին ապրում, քան ամբողջ Արցախում ։ Եվ որտեղ են այն հայերը, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել Արցախի հետ, այսօր։ Այս առումով Երևանին կբավարարի խնդրի ցանկացած լուծում, որը կբավարարի արցախցիներին ։ Հայաստանը բանակցություններում հանդես է գալիս արցախցիների փոխարեն՝ միայն այն պատճառով, որ բանակցությունների սեղանի շուրջ նրանց թույլ չի տալիս Ադրբեջանը ։ Եվ այսօր ՝ Ալիևի վերջին ռազմական արկածախնդրությունից և Արցախի խաղաղ բնակիչների սպանություններից հետո, դա արդեն հասկանում են բոլորը>, - ամփոփել է քաղաքագետը։