Արմինֆո.Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը
<Նախատեսված է Մնացականյանի հանդիպումը ռուս գործընկերոջ հետ։ Հանդիպման օրակարգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների իրականացումը>, - հայտնել Է Նաղդալյանը։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Չի բացառվում, որ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԱՄՆ միջնորդությամբ։