Արմինֆո. Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում շարունակում են հերքել իրենց օդային սահմաններով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու մասին տեղեկատվությունը:
Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ շահարկումներ են անվանել Վրաստանի օդային տարածքով ռազմական փոխադրումների մասին տարածվող հաղորդագրությունները։
<Ցավոք, վերջին օրերին ԶԼՄ-ներում շարունակում են շահարկումները Վրաստանի օդային տարածքով հնարավոր ռազմական փոխադրումների մասին ։ Ինչպես հայտնի է, Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական տիպի թռիչքների համար, ինչի մասին մենք հրապարակավ հայտարարել ենք ։ Ինչ վերաբերում է քաղաքացիական և հումանիտար թռիչքներին, ապա այդ մասով Վրաստանն ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները ։ Միաժամանակ, մենք ցանկանում ենք պարզաբանել, որ թռիչքների այս տեսակը հատուկ թույլտվություններ չի պահանջում, եւ քաղաքացիական թռիչքներն օդային տարածքում իրականացվում են ծանուցման եւ համապատասխան տեղեկատվության տրամադրման հիման վրա> - ասված Է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ընդ որում գերատեսչությունում ընդգծում են, որ Վրաստանի ունեցած փաստաթղթերի եւ տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի օդային տարածքում տեղի ունեցած թռիչքները լիովին համապատասխանում են ICAO-ի միջազգային նորմերին եւ կանոններին: