


Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում սիրիացի 52 վարձկան է սպանվել։ Այս մասին հայտնում է The Washington Post թերթը ։
Ինչպես գրում է աղբյուրը՝ վկայակոչելով զոհվածների հարազատներին, գրոհայինները հավաքագրվել են Թուրքիայի կողմից աջակցվող ռազմական կազմավորումների կողմից Սիրիայում և պետք է մասնակցեին հակամարտությանը Ադրբեջանի կողմից: Նշվում է նաև, որ զոհվածների մարմինները փոխանցվել են նրանց հարազատներին թուրք-սիրիական սահմանին հոկտեմբերի սկզբին:
<Վարձկանների մահը կարող է հանգեցնել հակամարտության թեժացմանը, եւ դրանում արտաքին ուժերի ներգրավմանը, այդ թվում ՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ կարող է ապակայունացնել հարեւան երկրները, ինչպիսիք են՝ Իրանը եւ Վրաստանը>, - գրում է պարբերականը ՝ նշելով, որ չնայած Թուրքիան կտրականապես մերժում է ահաբեկիչների հավաքագրման մասին տեղեկատվությունը՝ զոհվածների հարազատները հայտնում են, որ վարձկաններին ամսական աշխատավարձ են խոստացել, եւ նրանք Ադրբեջան են մեկնել Թուրքիայի հարավային հատվածից:
Հարկ է նշել, որ ավելի վաղ Բաշար Ասադը հաստատել էր այն փաստը, որ Թուրքիան օգտագործում է ահաբեկիչներին Սիրիայից և այլ երկրներից Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։ Նա մասնավորապես հայտնել է Թուրքիայի տարածքով 300 սիրիացի գրոհայինների Ադրբեջան տեղափոխելու մասին ։
Իսկ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը տեղեկացրել է, որ իրենց տվյալներով հակամարտության գոտի են մտնում Մերձավոր Արեւելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից <հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր> վարձկաններ:



