


Արմինֆո. Թուրքիայի ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Ադրբեջան տարեսկզբից աճել է վեց անգամ՝ 20 մլն դոլարից հասնելով 123 մլն դոլարի՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։
Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալները։ Գործակալության տվյալներով ՝ ԱԹՍ-ների եւ այլ ռազմական հանդերձանքի վաճառքն աճել է մինչեւ 77 մլն դոլար միայն Լեռնային Ղարաբաղի շրջանում ռազմական գործողությունների սկսվելուց վերջին մեկ ամսվա ընթացքում: Մատակարարումների մեծ մասը բաժին է ընկել հուլիսից հետո, երբ անցկացվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները:
Սեպտեմբերին Ադրբեջանը բարձրացել է թուրքական զենք ներկրողների ցուցակի առաջին հորիզոնական ՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից։
Թուրքիայի արտահանողների ասոցիացիան միավորում է 95 հազար ընկերություն։



