Արմինֆո.Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին ասել է, որ Իրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կդադարեցնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը, կհաստատի հրադադարի ռեժիմ եւ կկանխի մարդկանց սպանությունները:
"Ինչ որոշում էլ կայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, հակամարտության բոլոր կողմերը պետք է մասնակցեն", - ասել է նա, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
"Ահաբեկչության գոյությունն ու ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում ցանկացած երկրի կողմից կլինի ի վնաս այդ երկրի", - նշել է նա:
"Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցումը որպես խաղաղությանն ուղղված քայլ եւ կոչ ենք անում մեր հարեւաններին սկսել լուրջ երկխոսություն, որը հիմնված է միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա, եւ ձեռնպահ մնալ հրադադարին հակասող ցանկացած գործողությունից", - պարզաբանել Է նա:
Հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խորը մտահոգությունն ու ափսոսանքը խաղաղ բնակիչների սպանության կապակցությամբ' Ռաբին ընդգծել է "այդ միջադեպերը չկրկնելու անհրաժեշտությունը, քանզի տարածաշրջանն ու մեր երկրների ժողովուրդները խաղաղության եւ հանգստության կարիք ունեն ավելի՝ քան երբեւէ":