Arminfo.info


 Երեթշաբթի, 13 Հոկտեմբերի 2020 16:49
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ԱԳՆ. Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանն ընտրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական տարբերակ

Հայաստանի ԱԳՆ. Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանն ընտրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական տարբերակ

Արմինֆո. Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «BBC Newshour»-ին, որի տեքստը հրապարակել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Զոհրաբ Մնացականյան. Ես գտնվում եմ Մոսկվայում՝ պլանավորված այցի շրջանակներում մեր ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի շատ հարցեր քննարկելու նպատակով: Սակայն մեր օրակարգում, իհարկե, գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք հասել ենք շատ կարևոր հայտարարության․ հաստատել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը: Կատարել այդ առաջին քայլը մարդասիրական նպատակներով և հետագայում ամրապնդել հրադադարի ռեժիմը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորման բնականոն գործընթացին:

 

ԲիԲիՍի. Բայց շաբաթ օրը հրադադար էր հայտարարվել, սակայն թվում է, թե այժմ այն շատ փխրուն է:

 

Զոհրաբ Մնացականյան. Այո, այն շարունակում է մնալ շատ փխրուն և մեզ համար շատ մտահոգիչ, քանի որ այն, ինչին մենք ականատես ենք լինում, Արցախի բնակավայրերի, դիրքերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մաշտաբային հարձակումներն են: Եվ մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հունին, վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բնականոն աշխատանքը: Առաջին հերթին մենք պետք է կատարենք շատ կարևոր հումանիտար գործողություն, ինչպես և պայմանավորվել էինք շաբաթ օրը:

 

ԲիԲիՍի. Թույլ տվեք հարցնել հրադադարի խախտման մասին: Ադրբեջանական կողմի պաշտոնյաները պնդում են, որ յոթ մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ հայկական կողմը հրթիռակոծել է Գյանջայի բնակելի թաղամասը: Արդյո՞ք դա ճիշտ է:

 

Զոհրաբ Մնացականյան. Արցախի պաշտպանական ուժերն անում են հնարավորինը, որպեսզի պաշտպանեն իրենց, քանի որ շաբաթ առավոտվանից սկսած, և այս կապակցությամբ ես իրապես վրդովված եմ, ադրբեջանցիները շարունակաբար հարձակումներ են իրականացնում բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը մինչև շաբաթ երեկոյան շատ ուշ գիշեր անընդմեջ հարձակման են ենթարկվել, ինչը շարունակվել է նաև կիրակի առավոտյան: Եվ կրկին մենք ունենք իրավիճակի այս փխրունությունը։ Ստեփանակերտը հայտնվել է շատ ծանր իրավիճակում. այդքան ավերածություններ, այդքան շատ զոհեր, այդքան շատ տեղահանված մարդիկ: Ենթակառուցվածքները, էներգամատակարարումը և ամեն ինչ այնքան վատ վիճակի են հասցվել, որ մարդիկ հայտնվել են շատ ծանր իրավիճակում: Նույնը կարելի է ասել նաև մյուս քաղաքների և բնակավայրերի մասին։

 

ԲիԲիՍի. Թույլ տվեք հարցնել Արցախի կարգավիճակի մասին: Անցյալ շաբաթ այս անկլավի ինքնահռչակ կառավարությունը խնդրեց միջազգայնորեն ճանաչեն իրեն: Արդյո՞ք Հայաստանը սատարում է դա:

Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է, ռազմական ագրեսիայի միջոցով լուծման պարտադրման ընտրությունը։

 

ԲիԲիՍի. Ինչու՞ կամ չեք միացնում տարածքը, կամ ճանաչում նրա անկախությունը: Սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար:

 

Զոհրաբ Մնացականյան. Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ:

 

ԲիԲիՍի. Բայց եթե Ձեր վարչապետն ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա միանգամայն պարզ է, որ դուք չեք ցանկանում ճանաչել նրա անկախությունը:

 

Զոհրաբ Մնացականյան. Դա համատեքստից դուրս մի ներկայացրեք: Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու սեփական զարգացման գործում, և Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանը աջակից կլինի Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր: Հակամարտության համատեքստում նա միանգամայն, ուղղակիորեն և հետևողականորեն խոսում էր փոխզիջման մասին:

 

ԲիԲիՍի. Որքանո՞վ եք վստահ, որ կրակի դադարը, ինչպիսին որ այն կա ներկայումս, ինչ-որ կերպ պահպանվելու է:

 

Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ սա նաև մեր՝ Մոսկվայում ունեցած զրույցի կարևոր մասն է, և մենք շարունակելու ենք խոսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, որոնք մաս են կազմում այս միջնորդական ջանքերի: Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին: Այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից: Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կորցնում հույսը, և մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ:

 

Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.bbc.co.uk/sounds/play/p08v2jx6

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզումTeam-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհըԿոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է Հրազդանի մարզադաշտից քաղաքացիների անվճար տեղափոխում երկու երթուղովՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է Հրազդանի մարզադաշտից քաղաքացիների անվճար տեղափոխում երկու երթուղով
ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավորԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր
Երեւանում կնշեն Ջազի միջազգային օրըԵրեւանում կնշեն Ջազի միջազգային օրը
Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ. Հայաստանի վարչապետԽորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ. Հայաստանի վարչապետ
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբ
Հակակոռուպցիոն դատարանի դատավորը նիստերի դահլիճից վտարել է ԶԼՄ-ներից մեկի լրագրողներինՀակակոռուպցիոն դատարանի դատավորը նիստերի դահլիճից վտարել է ԶԼՄ-ներից մեկի լրագրողներին
Հայոց ցեղասպանության օրվան ընդառաջ ավանդական ջահերով երթ կանցկացվի նաև այս տարիՀայոց ցեղասպանության օրվան ընդառաջ ավանդական ջահերով երթ կանցկացվի նաև այս տարի
"Դա բխում է Ադրբեջանի քաղաքական օրակարգից". Վահագն Ալեքսանյանն այն մասին, թե ինչու ՀՀՀ չի լուսաբանում Բաքվի "դատավարությունը"
ՀՑԹԻ տնօրեն. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանում այցելությունների թվով առաջին երեք տեղերից մեկն է զբաղեցնումՀՑԹԻ տնօրեն. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանում այցելությունների թվով առաջին երեք տեղերից մեկն է զբաղեցնում
Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելը նախերգանք է, որպեսզի հետո ՀՀ դրոշի փոխարեն բարձրացվի ՌԴ դրոշը․Վահագն ԱլեքսանյանԼեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելը նախերգանք է, որպեսզի հետո ՀՀ դրոշի փոխարեն բարձրացվի ՌԴ դրոշը․Վահագն Ալեքսանյան
Թշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը. գնդակոծության հետևանքով վնասվել է Խոզնավարի տներից մեկի ջրատաքացուցիչըԹշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը. գնդակոծության հետևանքով վնասվել է Խոզնավարի տներից մեկի ջրատաքացուցիչը
Արմեն Բեգոյան. մինչև մայիս Երևանում տնկված ծառերի թիվը կհասնի 25 հազարիԱրմեն Բեգոյան. մինչև մայիս Երևանում տնկված ծառերի թիվը կհասնի 25 հազարի
Իշխանության կուսակցության պատգամավոր. Ընդդիմությունը Ղարաբաղի հայերի թեման օգտագործում է իր քաղաքական նպատակների համարԻշխանության կուսակցության պատգամավոր. Ընդդիմությունը Ղարաբաղի հայերի թեման օգտագործում է իր քաղաքական նպատակների համար
ՀՑԹԻ տնօրեն. թանգարան-ինստիտուտի կողմից 50 000 արխիվային նյութերի ձեռք բերումն ընդլայնել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գիտական գործունեությունըՀՑԹԻ տնօրեն. թանգարան-ինստիտուտի կողմից 50 000 արխիվային նյութերի ձեռք բերումն ընդլայնել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գիտական գործունեությունը
«Թաթոյան» հիմնադրամ. ադրբեջանական զինված ուժերն անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ Սյունիքում«Թաթոյան» հիմնադրամ. ադրբեջանական զինված ուժերն անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ Սյունիքում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանիՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանի
Կյանքից հեռացել է Հռոմի պապըԿյանքից հեռացել է Հռոմի պապը
Հայաստանի նախկին արտգործնախարար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները համահունչ են Անկարայի կողմից տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանըՀայաստանի նախկին արտգործնախարար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները համահունչ են Անկարայի կողմից տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանը
Ժողովրդի և իրավակարգի միջև կա խզում. Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․ՓաշինյանԺողովրդի և իրավակարգի միջև կա խզում. Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․Փաշինյան
Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացըԱվարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը
Երևանի քաղաքապետը՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին. մեզ համակարգային լուծումներ են պետքԵրևանի քաղաքապետը՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին. մեզ համակարգային լուծումներ են պետք
Գարեգին Բ-ն մտահոգություն է հայտնել հայ ժողովրդի ազգային և քրիստոնեական ինքնության դեմ ծավալված արշավի առնչությամբԳարեգին Բ-ն մտահոգություն է հայտնել հայ ժողովրդի ազգային և քրիստոնեական ինքնության դեմ ծավալված արշավի առնչությամբ
ԱԺ խոսնակ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության նոր թեկնածուների ընտրության մրցույթն սկսվել էԱԺ խոսնակ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության նոր թեկնածուների ընտրության մրցույթն սկսվել է
Ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում. օդերեւութաբաններԱպրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում. օդերեւութաբաններ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորությունների մասինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումներըՀայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմիցՀատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմաններըLeasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին
Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավարը պաշտոնապես երդում է տվելՓարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավարը պաշտոնապես երդում է տվել
Նառիշկինն Ադրբեջանում բանակցություններ է վարել ԱՀԾ եւ ՊԱԾ ղեկավարության հետՆառիշկինն Ադրբեջանում բանակցություններ է վարել ԱՀԾ եւ ՊԱԾ ղեկավարության հետ
Հայազգի գործարար Վարազդատ Մինոսյանը նշանակվել Է Աբխազիայի փոխվարչապետՀայազգի գործարար Վարազդատ Մինոսյանը նշանակվել Է Աբխազիայի փոխվարչապետ
Վարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնել է պաշտոնըՎարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը
«Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». Թեւանյան«Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». Թեւանյան
ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է ադրբեջանուհու հայցը, ով Հայաստանն անվանել է ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է ադրբեջանուհու հայցը, ով Հայաստանն անվանել է "քաղցկեղային ուռուցք", որը պետք է հնարավորինս արագ «հեռացնել»
ՄԻՊ. Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինիՄԻՊ. Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի
Հայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ գնահատելու սահմանային իրավիճակըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ գնահատելու սահմանային իրավիճակը
Ադրբեջանագետ. Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանը ներկայացնում է որպես Ադրբեջանագետ. Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանը ներկայացնում է որպես "Արևմտյան Ադրբեջան"
Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝  համայնքներում էկոլոգիական նախաձեռնությունների առաջ մղման համարՇրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝  համայնքներում էկոլոգիական նախաձեռնությունների առաջ մղման համար
Արցախի նախագահը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԱրցախի նախագահը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը
ՀԱԵ-ն միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ պատմությունը վերաշարադրելու փորձի համարՀԱԵ-ն միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ պատմությունը վերաշարադրելու փորձի համար
Ռուսաստանի փոխարտգործնախարարը Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-թուրքական կարգավորման հարցերՌուսաստանի փոխարտգործնախարարը Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-թուրքական կարգավորման հարցեր
Զոհված արցախցի զինվորականների հարազատները ՊԲ նախկին հրամանատարից պահանջել են արձագանքել Փաշինյանի զինակցի հայտարարություններինԶոհված արցախցի զինվորականների հարազատները ՊԲ նախկին հրամանատարից պահանջել են արձագանքել Փաշինյանի զինակցի հայտարարություններին
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Արցախի նախագահը կողմ է թալանի վերադարձի հարցով հետաքննություն անցկացնելունԱրցախի նախագահը կողմ է թալանի վերադարձի հարցով հետաքննություն անցկացնելուն
Հայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 35 կգ թմրանյութ իրացնելու փորձՀայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 35 կգ թմրանյութ իրացնելու փորձ
Տարերային աղետների կառավարման հարցում Հայաստանում կընդլայնվեն թվային գործիքներըՏարերային աղետների կառավարման հարցում Հայաստանում կընդլայնվեն թվային գործիքները
Գյումրու ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվելԳյումրու ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀԱՀ-ում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում տիրող իրավիճակինՀԱՀ-ում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում տիրող իրավիճակին
Հայաստանում կկիրառվի սպորտի ականավոր գործիչների անունները մանկական մարզադպրոցներին շնորհելու ընդհանուր չափորոշիչՀայաստանում կկիրառվի սպորտի ականավոր գործիչների անունները մանկական մարզադպրոցներին շնորհելու ընդհանուր չափորոշիչ
Մուրադ Փափազյան. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կունենան մի մթնոլորտում, երբ վտանգված է հայկական պետության գոյությունըՄուրադ Փափազյան. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կունենան մի մթնոլորտում, երբ վտանգված է հայկական պետության գոյությունը
Հայաստանը մտադիր է դառնալ Օվիեդոյի կոնվենցիայի մասնակիցՀայաստանը մտադիր է դառնալ Օվիեդոյի կոնվենցիայի մասնակից
ՀՀ ԶՈՒ սերժանտները աշխատավարձի հաշվարկման ժամանակ կօգտվեն հատուկ գործակիցներիցՀՀ ԶՈՒ սերժանտները աշխատավարձի հաշվարկման ժամանակ կօգտվեն հատուկ գործակիցներից
ԱՄՆ դեսպանը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանըԱՄՆ դեսպանը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը
ԶԼՄ. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն առևանգել է ծագումով թալիշ Ռուսաստանի քաղաքացուԶԼՄ. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն առևանգել է ծագումով թալիշ Ռուսաստանի քաղաքացու
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման