

.jpg)
Արմինֆո. Կարծիքները, թե Բաքվի բռնապետը կուզենար հրադադարի հաստատում, սակայն դա նրան թույլ չի տալիս Էդողանական վարչախումբը, կարծում եմ` իրականության հետ մեծ աղերսներ չունեն։ Այս կարծիքին է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
<Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է։ Այո՛, էրդողանական վարչախմբի ազդեցությունը շատ մեծ է, բայց նա շարունակում է մնալ մանևրի սահմանափակ հնարավորություններով ինքնուրույն խաղացող։ Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն որոշումներ կայացնողը Բաքվի բռնապետն է և հենց նա է կանգնելու պատմության դատի (կուզենայի՝ դատաստանի) առջև>,-ասել է Ոսկանյանը։



