
Արմինֆո. Ալիևի կողմից Ադրբեջանի բանակի առջև դրված խնդիրների լուծման անհնարինության ֆոնին բանակցային գործընթացին մասնակցելն ավելի ու ավելի է կարևոր է դառնում նրա համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հանրապետություն> կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
<Կարծում եմ, որ Իլհամ Ալիևի դեմքը փրկելու նպատակով պետք է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն ։ Իմ կարծիքով, ՌԴ նախագահի զանգերն Ալիեւին եւ Փաշինյանին՝ բանակցություններ սկսելու կոչերով, ի թիվս այլ բաների, պարունակում էին նաեւ երեսը պարզ պահելու նպատակով պայմանավորվածությունների սցենար>, - նկատել է նա ։
Սարգսյանը համոզմունք է հայտնել Մոսկվայի եւ մնացած քաղաքակիրթ աշխարհի կողմից զոհված զինծառայողների եւ ռազմագերիների նկատմամբ հումանիտար մոտեցման գործադրման առնչությամբ՝ որպես ապագա բանակցությունների հիմք: Նրա գնահատմամբ ՝ խնդիրն այլ լուծում, քան բանակցայինն է, Ադրբեջանն էլ հասկացավ, որ չունի։ <Բառացիորեն օրերս Ալիեւն ինքն է ընդունել ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի անփոփոխությունը>, - ընդգծել է նա:
Հոկտեմբերի 10-ին ՝ ժամը 12: 00-ից, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ուժի մեջ է մտել հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարի ռեժիմը: Պայմանավորվածությունների կետերից է կողմերի պատրաստակամությունը սուբստանտիվ բանակցությունների ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։ Այնուամենայնիվ, ադրբեջանական բանակի հարձակումները շարունակվում են ։ Ընդ որում, ոչ միայն Արցախի ռազմաճակատի գծի բոլոր ուղղություններում, այլև ՝Հայաստանի տարածքի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ների միջոցով ։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ աշխարհն արդեն վաղուց երկու լիդերներն էլ՝ Էրդողանին ու Ալիևին, ընկալում է՝ որպես անկառավարելի, սուտասան և անկանխատեսելի։ Ընդ որում, նման անլրջությամբ երկուսն էլ փորձում են լուծել ամենատարբեր խնդիրներ ։ Այս ֆոնին միջազգային հանրությունը, ըստ Սարգսյանի, դեռ չի որոշել, թե ինչն է իր համար ավելի կարևոր ՝ փողը, նավթը, հակառակորդին ուրիշի ձեռքով խփելը, թե՞ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները։
Մինչդեռ, նրա գնահատմամբ, արդեն այսօր աշխարհն ուղղակիորեն առերեսվում է սեփական դիրքորոշումների անորոշության հետեւանքներին։ Աշխարհը նաև ունի նախորդ դարի 40-50-ականների փորձը, երբ ինչ-որ մեկը ևս կար, որ նույն ճանապարհով էր գնում։ Եվ այդ ժամանակ աշխարհը մեծ գին վճարեց այն բանի համար, որ սաղմնային վիճակում չկանգնեցրեց դա։
<Այսօր աշխարհը պետք է հաշվի առնի անցյալի փորձը։ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ ուժի այլ կենտրոնների քաղաքական գործիչները սեփական հաշվարկների հիման վրա փորձում են տարածաշրջանում խնդիրները լուծել՝ Թուրքիայի միջոցով ։ Սակայն, Թուրքիան արդեն դուրս է եկել նրանց վերահսկողությունից և, համապատասխանաբար, խնդիր է դառնում նաև նրանց համար ։ Էրդողանյան Թուրքիայի վրա այսօր չեն կարող հույս դնել ոչ ԱՄՆ - ը, ոչ ՆԱՏՕ - ի դաշնակիցները, ոչ էլ, առավել ևս՝ Ռուսաստանը>, - համոզված է նա ։
Ըստ քաղաքական գործչի ՝ Մոսկվայում արդեն հասկացել են Կովկասում ամրապնդվելու Թուրքիայի ձգտումը ՝ վերջ դնելով այստեղ ռուսական ազդեցությանը ։ Հասկացել են ՀԱՊԿ-ը քայքայելու ձգտումը ՝ այնտեղից դուրս բերելով թյուրքալեզու պետություններին ։ Այս համատեքստում Անկարայի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման խստացումն անխուսափելի է։
Մինչդեռ Ալիեւն ու Էրդողանը սեփական իշխանությունը խաղաքարտին են դրել եւ դրա համար էլ վա-բանկ են գնում ։ Ըստ Սարգսյանի, նրանց համար չափազանց կարեւոր է հայկական բանակի հետ մարտական գործողություններում գոնե մի փոքր հաջողության հասնել ։ Դրանից հետո արդեն հնարավոր կլինի դադարեցնել մարտական գործողությունները։ Այս առումով Հայաստանին ու Արցախին, նրա գնահատմամբ, անհրաժեշտ է նաև առավելագույն ջանքեր գործադրել ալիևյան-էրդողանական ծրագրերը ձախողելու համար։