Արմինֆո. Ֆրանսիայի իշխանությունները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների խախտումը։ Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը՝ հակամարտող կողմերին կոչ անելով խստորեն պահպանել Մոսկվայում համաձայնեցված պայմանները։
"Մենք դատապարտում ենք բռնության շարունակությունը, որտեղից էլ այն բխի, եւ կողմերին կոչ ենք անում վերջ դնել դրան", - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որի Փարիզը ողջունել է հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: "Այսօր չափազանց անհրաժեշտ է, որպեսզի կողմերը խստորեն պահպանեն արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը թույլ կտա շարժվել դեպի ռազմական գործողությունների լիակատար դադարեցում", - կարծում է նա:
Դիվանագետի հավաստմամբ, Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն, լիովին պատրաստ է աջակցել բանակցությունների վերսկսմանը առանց նախապայմանների՝ այդ հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու նպատակով: