Արմինֆո. Իրանը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, շարունակել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում եւ հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ։
<Իրանի իսլամական Հանրապետությունը կոչ է անում երկու կողմերին զսպվածության, դատապարտում է հրթիռային հարվածները կենսական նշանակության ենթակառուցվածքների, քաղաքների բնակելի շրջանների ուղղությամբ, խաղաղ բնակիչների սպանությունը>, - ասել է արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո քարտուղարը՝ ափսոսանք հայտնելով հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ։
Հաթիբզադեն նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Նա հերթական անգամ կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին <դուրս բերել ռազմական ուժերը գրավյալ քաղաքներից> ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բանակցություններին ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնման համար: