


Արմինֆո.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը հետաձգվում է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին: Այդ մասին նա հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է
Արայիկ Հարությունյանը:



