


Արմինֆո.Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Արդեն շուրջ 3 ժամ է շարունակվում են ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները : Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:
Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում:



