Արմինֆո. Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել էր հոկտեմբերի 9-ին Մոսկվայում անցկացնել մի շարք խորհրդատվություններ: Ռուսաստանի նախագահն առաջարկել է Ռուսաստանի ԱԳ նախարարի միջնորդությամբ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհվածների դիակների եւ գերիների փոխանակման հարցերը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ավելի վաղ ընդգծել էին, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են լինելու բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցման հարցերը՝ հումանիտար նկատառումներով, զոհվածների դիակների եւ գերիների փոխանակման նպատակով, ինչպես դա հնչել էր ՌԴ նախագահի կոչում: