


Արմինֆո. Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրները հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։
<Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել երկու հարեւան երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի պատճառով շարունակվող պատերազմի կապակցությամբ, եւ խորը ափսոսանքը հայտնել երկու կողմերից զոհերի եւ վիրավորների կապակցությամբ:
Խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ֆալահ Մուբարաք ալ Հաջրաֆը հայտարարել է, որ Համագործակցության խորհուրդը Ադրբեջանին եւ Հայաստանին կրակը դադարեցնելու եւ բանակցություններ սկսելու կոչ է արել՝ Անվտանգության խորհրդի բանաձեւերի ու միջազգային իրավունքի նորմերի համաձայն քաղաքական լուծման հասնելու համար։ Այս հակամարտությունը սպառնում է Կովկասյան տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգությանն ու կայունությանը։
Նա ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ կատարել կրակի դադարեցման իր պարտականությունը եւ ջանքեր ներդնել հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու, քաղաքացիական բնակչությանը կյանքը պաշտպանելու եւ աշխարհի այս զգայուն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը ապահովելու համար>,- նշված է հայտարարության մեջ։



